Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Առողջություն – Գերմանական շաղգամի ցողունները հարուստ են K վիտամինով, որն ունի հակահեմոռագիկ հատկություններ: Այն պայքարում է լնդերի արյունահոսության դեմ, որն էլ, իր հերթին, կանխարգելում է պարոդոնտիտը:
Գեղեցկություն – Գերմանական շաղգամը հարուստ է կալիումով, որը պատասխանատու է օրգանիզմում ջրի բաշխման համար: Օրգանիզմում ջրի ճիշտ քանակությունն ապահովում է մարմնի ամրությունը, իսկ ձիգ մաշկը մեզ տալիս է երիտասարդ տեսք:
Մաղադանոս
Առողջություն – Այն երկաթի աղբյուր է: Առանց մեր օրգանիզմում այս կարևոր տարրի, մենք մշտապես հոգնածություն կզգանք: Երկաթի դեֆիցիտը բերում է թուլության, ախորժակի իջեցման, գրգռվածության և գլխացավերի:
Գեղեցկություն – Թարմ մաղադանոսի տերևները պարունակում են գրեթե բոլոր վիտամինները, որոնք այնքան անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Հում վիճակում կիրառվող մաղադանոսը պայքարում է ցելյուլիտի դեմ:
Ելակ
Առողջություն – Այս հատապտուղը մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև ունի կարևոր նշանակության սրտի աշխատանքի համար: Ելակը պատկանում է մրգերի այն փոքր խմբին, որոնք կանխարգելում են քաղցկեղի առաջացումը:
Գեղեցկություն – Ելակը քիչ կալորիաներ է պարունակում, և մենք կարող ենք այն ուտել մեծ քանակությամբ: Բացի այդ, այն պարունակում է շատ C վիտամին, ինչպես նաև երկաթ և կալիում, որոնց շնորհիվ այն համարվում է հիանալի դիետիկ սննդամթերք:
Առողջություն – Այդպիսի հացը պարունակում է B խմբի գրեթե բոլոր վիտամինները: Դրանց շնորհիվ մեր նյարդային համակարգը, ինչպես նաև մկանները ճիշտ են աշխատում, դրանք բարելավում են մեր օրգանիզմի նյութափոխանակությունը: Բացի այդ, հացահատիկները հարուստ են մանրաթելերով, որոնք մեզ պաշտպանում են կորոնար հիվանդությունից և հաստ աղիքի քաղցկեղից:
Գեղեցկություն – Մանրաթելերն արագացնում են մարսողությունը՝ դրանով օգնելով մեզ պահպանել նիհար կազմվածքը: Մի կտոր այսպիսի հացը մեզ կշտացնում է մի քանի ժամով, ինչը շատ կարևոր է դիետաների համար:
Առողջություն – Այս հիանալի ձուկը արագ կլանվող սպիտակուցների, ինչպես նաև D վիտամինի հսկայական աղբյուր է: Վերջինիս առկայությամբ, մեր ոսկորներում և ատամներում կուտակված կալցիումի քանակությունն ավելանում է, որի շնորհիվ դրանք ավելի ամուր են դառնում:
Գեղեցկություն – Ամուր ոսկորներ նշանակում է ուղիղ ողնաշար և գեղեցիկ կեցվածք: Լավ ատամները մեզ թույլ են տալիս ծիծաղել` առանց ամաչելու: