Սիրիական սոթե

25.09.2014

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Սկզբում անհրաժեշտ է կեղևազրկել լոլիկը: Դա շատ հեշտ է. անում ենք մի փոքր կտրվածք և ավելացնում ենք եռացրած ջուր: Կեղևազրկված լոլիկները անցկացնում ենք մաղով և ստանում ենք ահա այսպիսի՛ սոուս: Մսին ավելացնում ենք սխտոր և քսում որոշ համեմունքներ: Թեթևակի տապակում ենք այն շատ ձեթով լի թավայում: Ավելացնում ենք 3-4 լավ մանրացրած սխտորի ատամիկներ, կտրտած սոխ և տապակում ևս մի քանի րոպե: Ավելացնում ենք մեր խյուսի տեսք ունեցող լոլիկի սոուսը և մի քիչ աղ, 15-20 րոպե եփում ենք ցածր կրակի վրա (անհրաժեշտության դեպքում կարող եք նաև ավելացնել ջուր): Մինչ միսն եփվում է, կտրատում ենք կարտոֆիլը մեծ կտորների և տապակում ուժեղ կրակի վրա: Սառեցված վիճակից հետ ենք բերում Bonduelle-ի կանաչ լոբին և երիտասարդ գազարը: Տեղադրում ենք կարտոֆիլը, լոբին, սիսեռն ու գազարը Pyrex կերամիկական թավայի մեջ: Դնում ենք միսը վերին շերտի վրա և ավելացնում սոուսը: Թողնում ենք ուտեստը ջեռոցում 10-15 րոպե: Վայելում ենք համեղ և առողջարար սիրիական սոթեն՝ պատրաստված սիրիական ավանդական բաղադրատոմսով:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Սիրիական սոթե

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում