Շրջագայություն խոհանոցներով

26.02.2014

Բարի ախորժակ

Սնունդի վայելումը ոչ միայն շեֆ-խոհարարների մենաշնորհն է, այլ մեզանից յուրաքանչյուրի իրավունքը: Սննդառությանը փորձեք նայել այլ աչքերով, օրինակ՝ որպես մի բանի, որ օգնում է լինել բարեկազմ և երջանիկ:Աշխարհում այնքան բազմատեսակ և աննկարագրելիորեն համեղ ուտելիքներ կան, որ սնվելը որպես ձանձրալի պարտականություն դիտարկելն ուղղակի ամոթ է: Փորձեք նկատել սննդի գեղեցկությունը, վայելել նրա համը, հոտը և տեսքը: Թող ամեն անգամ սնունդ ընդունելը լինի հանգստի, լիցքաթափման և վայելքի պահ:

travel Culinary-Journeys

Դեռ այնքան բան կա բացահայտելու

Ճանապարհորդելիս ամենահաճելի փորձությունը տվյալ երկրի առանձնահատուկ ճաշատեսակներին ծանոթանալն է, քանի որ դրանով կարծես այդ երկրի մշակույթի համ ու հոտին ես ծանոթանում: Արդյունքում հաճելի հիշողություններ են մնում ոչ միայն որոշակի ճաշատեսակի, այլև վայրի և այնտեղ անցկացրած հրաշալի ժամանակի մասին: Սակայն աշխարհի խոհանոցներին ծանոթանալու համար պարտադիր չէ մեկնել արտերկիր: Պարզապես անհրաժեշտ է գնալ խանութ կամ շուկա և գնել մի շարք անսովոր մթերքներ:Կարող է ստացվի այնպես, որ սեղական ապրանքանիշների և հողագործների առաջարկած սննդատեսակները ձեզ առավել ախորժաբեր և հրապուրիչ թվան, քան ամենաէկզոտիկ ուտելիքները:

Culinary-Journeys2 travel2 Culinary-Journeys3

Փորձեք մերթ ընդ մերթ գտնել և վայելել որևէ նոր բան ու կտեսնեք, թե որքան հրաշալի փորձություն կարող է դա լինել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում