Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Դատարկում ենք Bonduelle-ի սպիտակ լոբու տարայում եղած հեղուկը և լցնում լոբին ափսեի մեջ: Այժմ կտրատում ենք սմբուկը և փոքր դդմիկները, ինչպես նաև շերտաձև մանրեցնում բուլղարական պղպեղը: Խորը թավայում տաքացնում ենք ձիթապտղի ձեթը և տապակում աղացած միսը մոտ 5-7 րոպե: Ավելացնում ենք աղ, պղպեղ, մեկ բաժակ նախապես եփած արգանակ, բուլղարական պղպեղ, սմբուկ, փոքր դդմիկներ, լոբի, սիսեռ և լոլիկ՝ իր իսկ հյութում: Համեմում ենք չորացրած համեմունքներով. վայրի սուսամբար, ռեհան և խնկունի: Ծածկում ենք կափարիչն ու եփում ուտեստը 15 րոպե: Վայելում ենք համեղ և առողջարար պրովանսական շոգեխաշած ուտեստ՝ պատրաստված ֆրանսիական ավանդական բաղադրատոմսով: