Պիլատես

15.04.2013
Pilates Mat Exercise is a popular form of exercise that can help to increase your flexibility and strengthen.
Ծրագիրն օգնում է ստեղծել գեղեցիկ մարմին առանց ավելորդ ծանրաբեռնվածության: Սա կրկնվող վարժությունների շարք է, որը ներառում է մարմինն ու միտքը, մարմինը շարժվում է ներդաշնակությամբ: Դրանք հարմարեցված են տարբեր տարիքի և պատրաստվածության մարդկանց համար:

Ոչ միայն ատլետների և պարողների համար

Պիլատեսը մշակվել է XX դարի 20-ականներին Ջոզեֆ Պիլատեսի կողմից` որպես ապահով վերականգնողական ծրագիր այն սպորտսմենների և պարողների համար, որոնք վնասվածքներ են ստացել: Մեթոդը ոչ միայն մեծ թվով մկանների համար է նախատեսված, այլ նաև այն մկանների համար, որոնց գոյության մասին դուք նույնիսկ չէիք կասկածում: Պիլատեսը մարզվելու ապահով և արդյունավետ ձև է:

Առավելությունները.

  • Պիլատեսը թույլ է տալիս մեզ այլ տեսանկյունից նայել մեր մարմնին, երբ մենք մարզվում ենք, միտքը կենտրոնանում է շարժումների և տարածության մեջ մարմնի տեղավորման կառավարման վրա:
  • Այն սովորեցնում է վերահսկել շնչառությունը և այդպիսով օգնում է նվազեցնել սթրեսը:
  • Այն օգնում է կառուցել մկանային հյուսվածքները առանց ավելորդ ճարպերի:
  • Պիլատեսն օգնում է կառուցել մկանների ուժեղ խումբ` ներառելով փորի և մեջքի ներքևի մասը:
  • Պիլատեսը լավ կարգավիճակում է պահպանում ամբողջ մարմինը: Մարզվում են անգամ ոտքի թաթերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում