Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Դատարկում ենք Bonduelle-ի սև, կորիզազրկված ձիթապտղի տարայում եղած հյութը: Մեզ հարկավոր է շատ բարակ շերտերով կտրտած տավարի միս, ինչպես նաև հավի կրծքամիս: Այժմ տավարի մսին ավելացնում ենք մի քիչ աղ, սխտոր, պղպեղ և սև պղպեղ: Տապակում ենք բուսական յուղով ուժեղ կրակի վրա 8 րոպե: Համեմում ենք հավի միսը. ավելացնում ենք աղ և պղպեղ: Մինչ միսը տապակվում է՝ աղացով կամ բլենդերով աղում ենք եգիպտացորենը: Հարկավոր է ստանալ խյուսի թանձրություն: Ստացված խառնուրդին ավելացնում ենք մի քիչ աղ, կաթ, պղպեղ և մեկ թեյի գդալ ձեթ: Լավ խառնում ենք: Այժմ կերամիկական ամանում դնում ենք մի կտոր կարագ, լցնում ենք մի շերտ եգիպտացորենի խառնուրդ, ապա՝ մի շերտ միս, հավի կտորներ, ձիթապտուղներ, և ծածկում ենք այս ամենը եգիպտացորենով: Տեղադրում ենք ուտեստը մինչև 150 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 15 րոպեով, որից հետո բարձրացնում ենք ջերմաստիճանը 220-ի և թողնում ենք եփվի ևս 10 րոպե: Մատուցում ենք տաք վիճակում և վայելում համեղ և առողջարար շոգեխաշած ուտեստ «Պաստել դե Չոկլո»-ն: