Բանջարեղենային նախուտեստներ
Գազարի շերտեր.Շերտերով կտրատեք գազարը: Պատրաստեք սոուս. ճզմեք մի պճեղ սխտոր, խառնեք 4 գդալ մածուն և մեկ գդալ սամիթ: Ավելացրեք համեմունքներ:
Նախուտեստներ` փայտիկի վրա.
Խորանարդաձև կտրատեք դեղին պղպեղը և ֆետա պանիրը: Փայտիկի վրա շարեք կանաչ ձիթապտուղ, չերի լոլիկ, ֆետայի և պղպեղի խորանարդները: Նախուտեստները մատուցեք մաղադանոսի և յոգուրտի սոուսի հետ:
Վարունգը` «մուշտակի տակ».
Երկարությամբ կտրատեք կանաչ վարունգը: Այն փաթաթեք խոզապուխտի կտորով և կապեք կանաչ սոխից պատրաստված ժապավենով:
Մրգային նախուտեստներ
Խնձորը`դարչինով.Թթու խնձորը կիսեք և վրան շաղ տվեք դարչին: 2-3 րոպե դրեք միկրոալիքային վառարանի մեջ: Մատուցեք տաք վիճակում:
Ցիտրուսային աղցան.
Խորանարդաձև կտրատեք մանդարինը, նարինջը, կիվին և մի բուռ ընկույզը: Վրան շաղ տվեք կիտրոնի հյութ:
Թուրինջի մյուսլի.
Կտրտեք թուրինջը, ավելացրեք մեկ թեյի գդալ հեղուկ մեղր: Վրան լցրեք 2 ճաշի գդալ բազմահացահատիկային մյուսլի:
Կաթնամթերքներով պատրաստված նախուտեստներ
Մածունի բաժակ.Խառնեք 2 բաժակ մածունը կամ կեֆիրը թավայի մեջ բոված ցորենի թեփին, ավելացրեք մեկ ճաշի գդալ կտրատած չոր միրգ (սալոր, ծիրան): Վրան շաղ տվեք մի քիչ դարչին:
Բուսական սառը ապուր.
Կտրատեք վարունգը, ավելացրեք մեկ բաժակ կեֆիր կամ թան, մեկ գդալ կտրատած սամիթ, մաղադանոս և ռեհան: Վրան ցանեք մի փոքր աղ և պղպեղ:
Կաթնաշոռը` նարնջի մեջ.
Կտրեք կաթնաշոռի երկու հաստ կտոր: Մաքրեք նարինջը և խորանարդաձև կտրտեք: Ավելացրեք կաթնաշոռին և թեթև խառնեք: Վրան շաղ տվեք թարմ անանուխի տերևներ: