Մրգեր և բանջարեղեն թարմ ամառային տեսքի համար

15.06.2013

Ամառային Տեսք

Մանրաթելերն ու վիտամիններն օգտակար են ձեր աղիքների ու մաշկի համար և օգնում են կենտրոնանալ: Լավագույնը օրական 5 անգամ թեթև սնվելն է:

Ձեռ առավոտը սկսեք մրգերով ու հյութերով աշխուժանալու համար և շիլաներով՝ լավ մարսողության համար: Որպես վաղ նախաճաշի՝ մածուն (յոգուրտ) կերեք, բայց փորձեք գտնել բնականները՝ մրգերով: Լանչի համար ընտրեք բանջարեղենով ինչ-որ բան, ավելացրեք այն որպես խավարտ խորոված մսի կամ ձկան հետ:

Սննդակարգը սովի մատնվելը չէ, դա ձեր ուտելիքի ուշադիր ընտրությունն է: Ընտրեք մթերքներ, որոնք ցածր յուղայնություն ունեն, սակայն միևնույն ժամանակ սննդարար են: Ազատ եղեք տարբեր ուտեստներ փորձելու մեջ և վայելեք սննդակարգը: Հում մրգեր կերեք ուշ նախաճաշիկին, խուսափեք այդ ժամին բանան ուտելուց, քանի որ դրանք ավելի շատ շաքար են պարունակում: Ավելի լավ է ընտրեք նարինջ, թուրինջ կամ կիտրոն: Ճաշի համար կերեք բանջարեղենային աղցան. պարզապես քերեք մի քիչ կաղամբ, սոխ, գազար, ավելացրեք մի փոքր համեմունք և ահա ձեր թեթև ուտեստը: Մի կերեք երեկոյան վեցից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում