Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Հետազոտությունն ապացուցել է, որ Միջերկրածովյան տարածաշրջանում ապրող մարդիկ աշխարհի ամենաառողջ մարդկանց թվին են պատկանում: Այս աշխարհագրական տարածաշրջանը ներառում է ամենաքիչը քսան տարածաշրջաններ՝ յուրաքանչյուրն իրենց սեփական մշակույթով, սովորույթներով և խոհարարական ավանդույթներով:
Նրանց բոլորին միավորում է ձիթապտղի յուղի հաճախակի օգտագործումը, գինու հանդեպ սերը, շատ բանջարեղեն և մրգեր ուտելը ու ակտիվ ապրելակերպը: Միավորելով այս ամենը հիասքանչ կլիմատիկ պայմանների հետ`մենք ստանում ենք Միջերկրական առողջության ֆենոմենը:
Հաջորդ շատ կարևոր բաղադրիչը կաթն է և կաթնամթերքները`պանիրը կամ մածունը, որոնք այնքան տարածված են Միջերկրածովյան տարածաշրջանում:
Եվ իհարկե՝ գինին: Համարյա բոլոր ուտեստներն Իտալիայում, Ֆրանսիայում կամ Հունաստանում զուգակցվում են տարատեսակ գինիներով:
Բանջարեղենը և մրգերը, հացահատիկները, հացերը, պաստան և կարտոֆիլը, ընկուզեղենը մի քիչ գինով, կաթով և կաթնամթերքներով պետք է լինեն ձեր օրական սննդակարգում: Ֆիզիկական ակտիվությունը պարտադիր է: Թռչնամիսը, ձուն և ծովամթերքները կարող են օգտագործվել ոչ այնքան հաճախ՝ շաբաթը մեկ անգամը բավարար կլինի: Միջերկրականի տեղացիները կարմիր միս ուտում են միայն ամիսը մեկ անգամ:
Միջերկրական սննդակարգը ձեր օրգանիզմը կհագեցնի բոլոր անհրաժեշտ վիտամիններով, հանքային նյութերով և հակաօքսիդանտներով, ածխաջրերով, սպիտակուցներով և քիչ քանակությամբ ճարպերով, որոնք օգնում են պաշտպանել սիրտը և երկարացնել կյանքը: