Մեքսիկական աղցան

25.09.2014

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Կտրտում ենք կեղևազրկված դդումը մանր կտորների, տեղադրում ենք Pyrex թավայի մեջ, ավելացնում մի փոքր ձիթապտղի ձեթ և տեղադրում այս ամենը տաքացրած ջեռոցում: Եփում ենք ուտեստը 15-20 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերցնում ենք տավարի միսը, կտրատում ենք այն երկու բիֆշտեքսի կտորի, ցանում ենք տակոյի համեմունք կամ ցանկության դեպքում կարելի է այն ինքնուրույն պատրաստել՝ խառնելով վայրի սուսամբար, սուսամբար, ռեհան, կարմիր պղպեղ, չաման, համեմ և աղ: Ցանում ենք երկու կողմերին էլ: Ապա տապակում ենք թավայում՝ ձիթապտղի ձեթով:

Դնում ենք միսն ափսեում և թողնում, որ հովանա: Կիսում ենք լայմը և տապակում կտորները մսից հետո մնացած ձեթում: Դա անելու համար պարզապես տեղադրում ենք դրանք թավայում: Այժմ վերցնում ենք Bonduelle-ի կարմիր լոբին: Դատարկում ենք տարայում եղած հեղուկը և լցնում լոբին աղցանի համար հատկացված մեծ ամանում: Մանրացնում ենք սոխը, համեմն ու սխտորը և ավելացնում լոբուն: Ավելացնում ենք նաև եգիպտացորենը և եփած դդումը: Այժմ շերտերով կտրատում ենք սենյակային ջերմաստիճանի հասցրած տավարի միսը, ավելացնում ենք աղցանին և լավ խառնում: Մատուցում ենք մեքսիկական աղցանը կիսած լայմի կտորներով և վայելում ենք օգտակար ուտեստը:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Մեքսիկական աղցան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում