Բուժիչ բեռնաթափում
Անբավարար ակտիվությունը և ոչ հավասարակշռված սննդակարգը բերում են մեր բջիջներում տոքսինների կուտակման: Այս վնասակար նյութերն աղտոտում են մեր օրգանիզմը: Եթե դրանք չայրվեն կամ չմաքրվեն, ապա կարող են դառնալ շատ հիվանդությունների պատճառ: Բեռնաթափումն օգնում է պայքարել դրանց դեմ: Այն ունի կանխարգելիչ ազդեցություն, քանի որ թույլ է տալիս, որ օրգանիզմը մաքրվի խցանումներից և վնասակար, ոչ պիտանի սպիտակուցներից: Երկարատև բեռնաթափման նման, այս դեպքում էլ կա սննդամթերքների խիստ սահմանափակում: Կարելի է խմել միայն ջուր և բուսական թեյեր:Որպեսզի բուժումն արդյունավետ լինի, պետք է այն կատարել կանոնավոր կերպով, և յուրաքանչյուր անգամ անհրաժեշտ է, որպեսզի բեռնաթափմանը հետևի ցածր կալորիականության դիետան:
Հիմնական կանոնները
- Բեռնաթափման ամենալավ ժամանակը շաբաթը կամ կիրակին են, քանի որ դրանք աշխատանքային օրեր չեն:
- Պետք չէ միացնել զարթուցիչը: Այդ դեպքում Դուք կարող եք քնել, որքան ուզում եք:
- Ավելի հեշտ է դիմանալ բեռնաթափմանը, եթե խուսափեք ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունից, սթրեսներից և խոհարարական գայթակղություններից: Այդ պատճառով, մի տեղափոխեք Ձեր կահույքը, մի մտեք վեճի մեջ Ձեր մտերիմների հետ և մի ընդունեք Ձեր մորաքրոջ ծննդյան տոնի հրավերը:
- Բեռնաթափման ընթացքում մի ծխեք, մի օգտագործեք վիտամիններ, ցավազրկող կամ հանգստացնող միջոցներ: Եթե Դուք կանոնավոր կերպով ընդունում եք որևէ դեղորայք, խորհրդակցեք բժշկի հետ, արդյոք Ձեզ կարելի է օրգանիզմը բեռնաթափել:
Օգնու՞մ է արդյոք բեռնաթափումը նվազեցնել քաշը:
Ոչ: Բեռնաթափումը միայն օրգանիզմը տոքսիններից մաքրող միջոց է: Երկօրյա դիետայից հետո մենք կորցնում ենք ավելորդ կիլոգրամները, բայց սովորաբար վերադառնում ենք մեր սովորական քաշին: Մի քանի օրվա բեռնաթափումը կարող է դառնալ մեր սնվելու սովորույթները փոխելու հիանալի սկիզբ: Մեր ստամոքսը փոքրանում է. մեզ անհրաժեշտ է ավելի քիչ սնունդ` կշտանալու համար:
Նույնիսկ կարճատև բեռնաթափումից հետո բոլոր համերն ավելի ինտենսիվորեն ենք զգում, օրինակ, աղին կամ քաղցրը: Մենք կարող ենք սկսել օգտագործել ավելի քիչ համեմունքներ, ավելի քիչ շաքար և աղ, որն իր հերթին, կբերի քաշի իջեցման: Բժիշկների կողմից ապացուցվել է, որ մի քանի օրվա բեռնաթափումից հետո մենք ավելի քիչ ենք քաղց զգում: Մենք ավելի քիչ ցանկություն ենք զգում ուտելու յուղոտ և ծանր կերակրատեսակներ: Մենք նախընտրում ենք մրգեր, բանջարեղեն, յոգուրտ և հյութեր: Այդ պատճառով բեռնաթափումը կարող է լինել հիանալի ճանապարհ` ցածր կալորիականության դիետայի անցնելու համար:
Հեղուկ օրական յոթ անգամ
- Արթնանալուց հետո. մեկ բաժակ ջուր` մեկ թեյի գդալ Գլաուբերի աղով. սա մարսողական հետքերը մաքրելու համար է:
- Առավոտյան ցնցուղից հետո. մեք բաժակ ռոզմարինի թեյ, որը կխթանի ձեր արյան շրջանառության համակարգը: Եթե չունեք ռոզմարին, ապա փոխարինեք այս թեյը թեթև մուգ թեյով:
- Կեսօրից առաջ. 1-2 բաժակ ջուր կամ 1-2 բաժակ բուսական թեյ (երիցուկ, անանուխ, և այլն)
- Կեսօրին. 1-2 բաժակ ջուր
- Կեսօրից հետո. 1-2 բաժակ բուսական թեյ (կարող է լինել երիցուկ, անանուխ, բայց ոչ ռոզմարին)
- Երեկոյան, բայց 7-ից ոչ ուշ. 1-2 բաժակ ջուր
- Քնելուց անմիջապես առաջ (երեկոյան 9-ի և 10-ի միջև). մեկ բաժակ Մելիսա կամ Վալերիան թեյ (դրանք ունեն հանգստացնող և քնաբեր հատկություններ): Թեյերը չպետք է լինեն քաղցր: