Մանուշակագույն գազար

16.09.2014

Մանուշակագույն գազար. ճի՞շտ, թե սխալ

Մինչև 17-րդ դարը մշակվող գրեթե բոլոր գազարները մանուշակագույն էին: Նարնջագույն գազարը, ինչպիսին մենք այն գիտենք այսօր, մշակվում էր դանիացի այգեգործների կողմից 16-րդ դարի վերջը: Օգտագործելով մանուշակագույն գազարի մուտացված շտամները՝ նրանք մեկ առ մեկ մշակել են այն` դարձնելով նարնջագույն, որը մենք վայելում ենք այսօր: Մինչ այդ գրեթե բոլոր գազարները մանուշակագույն էին, մուտացված տարբերակներով` երբեմն դեղին և սպիտակ գույնով: Սակայն դրանք համեմատաբար հազվադեպ էին մշակվում և դրանցում մանուշակագույն անտոցիանին պիգմենտի պակաս կար:

Purple-carrot2

Նարնջագույն գազարը, հավանաբար, դեղին և սպիտակ, ինչպես նաև վայրի գազարի (որը տարբերվում է մշակվողներից) մուտացիայի արդյունքն էր: Գազարի վայրի նախնիները, հավանաբար, եկել են ներկայիս Իրանի և Աֆղանստանի տարածք. սրանք այն վայրերն են, որտեղ կարելի է գտնել վայրի գազարի շատ տեսակներ:

Ի՞նչի համար է լավ մանուշակագույն գազարը:

Մանուշակագույն գազարը նորություն չէ: Վերջինիս յուրահատուկ գույնն արտացոլում է դրա առողջարար ֆիտոքիմիական բաղկացուցիչները: Այն ոչ միայն պարունակում է սովորական գազարում պարունակվող վիտամին A և բետա-կարոտին, այն նաև հարուստ է անթոսանինով՝ հակաօքսիդանտ բաղադրությամբ, որը հապալասին տրամադրում է իր տարբերակիչ գույնն ու դարձնում չափից շատ առողջարար: Ուսումնասիրությունները պարզել են, որ այդ կապույտ և մանուշակագույն պիգմենտները կարող են բարելավել հիշողությունն ու տեսողությունը, պաշտպանել սրտի կաթվածից, հանդես գալ որպես հակաբորբոքիչ և նույնիսկ նպաստել քաշի հսկողությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում