Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Մանուշակագույնը` որպես գույն, առաջանում է անտոցիանինից` ուժեղ հակաօքսիդանտ հատկություններով բնական գունանյութից: Այս գունանյութերի կարևորագուն առավելություններն են`
Մանուշակագույն մթերքները լի են հակաօքսիդանտներով: Բջիջները լավ լիճակում պահելու համար դրանք պետք է լավ սնուցված և թթվածնով հագեցած լինեն: Ազատ ռադիկալները հարձակվում և վնասում են մեր բջիջները, իսկ վնասված բջիջը չի կարող նորմալ նյութափոխանակություն կատարել:
Հակաօքսիդանտներն օրգանիզմից հեռացնում են ազատ ռադիկալները՝ ուղղակիորեն նպաստելով բջիջների առողջացմանը և առողջ պահելով մեր բոլոր օրգանները: Անտոցիանինի (բանջարեղենի մանուշակագույն գույնի համար պատասխանատու նյութի) բարենպաստ հատկանիշները կապված են նաև դրանց հակաբորբոքային ազդեցության, թրոմբոցիտների կուտակման կանխարգելման և մազանոթների ամրացման հետ: Դրանք շատ արժեքավոր են նաև տեսողության պահպանման և բարելավման համար: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ մանուշակագույն մրգերով և բանջարեղեններով սնվելը դրական ազդեցություն է գործում Ալցհեյմերի, Պարկինսոնի և բազմաթիվ սկլերոտիկ հիվանդությունների դեմ պայքարելիս: Սիրված մանուշակագույն մթերքներն են`