Մալազիական ավանդական սառցե կաչանգ

15.03.2015

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Դատարկում ենք Bonduelle GOLD եգիպտացորենի տարայի հյութը և լցնում եգիպտացորենն ափսեի մեջ: Պատրաստում ենք խորանարդաձև ժելեի կտորներ. վերջինիս համար վերցնում ենք ցանկացած մրգային ժելե, ավելացնում ենք ջուր՝ սովորականից երկու անգամ քիչ: Այնուհետ լցնում ենք խառնուրդը հարթ թավայի մեջ և 30 րոպե թողնում սառնարանում: Սառույցը փշրում ենք բլենդերի օգնությամբ այնպես, որ մեծ կտորներ մնացած չլինեն: Մրգահյութը՝ ելակի կամ բալի, լցնում ենք սառույցի վրա: Սառույցի վրա լցնում ենք մեկ գդալ լոբի և երկու գդալ եգիպտացորեն:

Այժմ վերցնում ենք մեր խորանարդաձև կտրտած ժելեն և զարդարում ենք աղանդերը: Եթե ցանկանում եք՝ կարող եք ավելացնել ցանկացած տեսակի միրգ: Ուտեստը մատուցում ենք անմիջապես: Պարզապես տեղադրում ենք անանուխի տերև և վայելում ենք համեղ և առողջարար սառցե կաչանգը՝ պատրաստված մալազիական ավանդական բաղադրատոմսով:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Մալազիական ավանդական սառցե կաչանգ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում