ԿորցրեքՔաշըևԼավՏեսքՈւնեցեք
Կարևոր է ուտել օրական ամենաքիչը հինգ անգամ փոքր չափաբաժիններով, շատ քիչ ածխաջրերով և ճարպերով, խմել շատ հեղուկ և քայլել օրական մեկ ու կես ժամ: Բայց ի՞նչ ուտել: Ամառը սննդակարգին հետևելու համար ամենաբարենպաստ ժամանակն է: Կարող եք վայելել մրգային և բանջարեղենային բազմապիսի աղցանների համն ու օգուտը:
Ընտրեք մրգերի և բանջարեղենի այնպիսի համադրություն, որ ոչ միայն համապատասխանի ձեր պահանջներին ու ցանկություններին, այլ նաև պարունակի այնպիսի հիմնական տարրեր, որոնք կխթանեն ձեր նյութափոխանակությանը, կայրեն ճարպերը և կհաղորդեն լավ տեսք ու զգացողություններ. սմբուկ, ցուկինի, լոլիկ, պղպեղ, տանձ, սեխ, խաղող, լոբի, վարունգ, հազար, բրոկկոլի, կիտրոն, խնձոր, ավոկադո: Ավելացրեք պանիր, պինդ եփած ձու, չորացրած հացի խորհանարդիկներ, լավ որակի քացախ, ձեթ, թարմ կանաչեղեն՝ քիմք շոյող աղցան ստանալու համար: Մատուցեք տաք կամ սառը, մսով կամ առանց մսի, սա կլինի ձեր սիրած ամառային հյուրասիրությունը: