Բանջարեղենները C վիտամինի, բետա-կարոտինին, B խմբի վիտամինների, կալիումի և մանրաթելերի հսկայական աղբյուր են: Դրանք սննդարար են և ցածր կալորիականություն ունեն:
Բանջարեղենից սննդարար ճաշ պատրաստելու համար ցանկալի է դրանք համադրել, օրինակ, եփած գարու կամ բրնձի հետ:
Բանջարեղենային ուտեստի հիանալի օրինակ են պղպեղը` բրնձով և սնկով կամ պանրով, ինչպես նաև բանջարեղենային մածուկով լցոնած լոլիկները:
Կարելի է պատրաստել ջեռեփուկ` կարտոֆիլով, բրոկկոլիով, ծաղկակաղամբով, բրյուսելյան կաղամբով, գազարով, սոխով: Բանջարեղենը պետք է լինի շոգեխաշած կամ թարմ, սպիտակ սոուսով կամ տոմատի սոուսով և հրակայուն ամանում պատրաստված: Ուտեստին կարելի է ավելացնել տապակած լոբի, բրինձ և պանիր:
Բանջերենը կարելի է նաև յուղով տապակել և մատուցել լոլիկի կամ բրնձի հետ:
Բանջարեղենային ուտեստները հիանալի են սխտորի և կանաչեղենի, հատկապես՝ օրեգանոյի, ռեհանի և թարխունի հետ:
Կծվություն տալու համար ավելացրեք սև կամ կարմիր պղպեղ:
Լոբազգիներ
Այս բանջարեղենները պահանջվում է երկար եփել և նախօրոք թրջել: Ոսպը բացառություն է: Այն կարելի է եփել լվանալուց հետո:
Որպեսզի լոբազգիները շատ չուռեն, դրանք պետք է եփել բաց կաթսայի մեջ:
Լոբու, ոսպի կամ սիսեռի մեջ պարունակվող սպիտակուցները կարող են լրացվել ձվով կամ որևէ կաթնամթերքով, և մենք կունենանք իսկական սննդարար կերակուր:
Չոր լոբազգիներն ավելի կալորիական և սննդարար են:
Լոբազգիներից պատրաստված ուտեստների հետ լավ են համադրվում քիմիոնը և խնկածաղիկը:
Դրանք կարող են մատուցվել հալեցրած կարագով, սոուսների մեջ եփված, որպես ապուր (ոլոռով ապուր կամ մեքսիկական ապուր) և որպես ջեռեփուկ:
Ձուկ
Ձուկը պարունակում է նույնքան արժեքավոր սպիտակուցներ, որքան միսը: Ավելին, այն հարուստ է չհագեցած օմեգա-3 ամինաթթուներով, A, D և E վիտամիններով և հանքային աղերով:
Հակառակ մսի՝ որքան յուղոտ է ձուկը, այնքան այն առողջարար է:
Այն կարելի է տապակել կամ պատրաստել ավելի առողջարար եղանակներով, օրինակ, ջեռոցում եփել, խաշել կամ շոգեխաշել:
Այն շատ համեղ է ապուրների մեջ:
Մի կտոր եփած ձուկը միս չպարունակող աղցանը կամ ջեռեփուկը կդարձնի սննդարար ուտեստ:
Ֆրոմաժ բլան և կաթնաշոռ
Կաթնամթերքը սպիտակուցների, կալցիումի, ֆոսֆորի և D վիտամինի հիանալի աղբյուր է:
Դրանք կարող են պատրաստվել քաղցր կամ աղի: Դրանք հիանալի են` որպես մածուկ և որպես լցոն:
Դրանք կարող են օգտագործվել որպես նրբաբլիթների լցոն, դրանք կարելի է նաև շաղ տալ մակարոնի վրա: