Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:

Մթերային խանությում «միրգ» և «բանջարեղեն» բառերը լրիվ հակառակ իմաստ ունեն. բուսական արտադրանքները, որոնք միրգ են կոչվում, երբեք չեն դասակարգվի` որպես բանջարեղեն, և հակառակը: «Միրգ» բառն ունի ճշգրիտ բուսաբանական իմաստ, որը զգալիորեն տարբերվում է նրա խոհարարական իմաստից և ընդգրկում է շատ թունավոր մրգեր: Մինչդեռ դեղձը, սալորը և նարինջը երկու իմաստով էլ «մրգեր» են, շատ տեսակներ, որոնք ընդունված է անվանել «բանջարեղեններ», ինչպիսիք են սմբուկը, քաղցր պղպեղը և լոլիկը, բուսաբանորեն, մրգեր են:Որոշ լեղզուներում հաճախ լինում են դասակարգումներ, որոնք կարող ենք նույնացվել «մրգերի» և «բանջարեղենների» ընդունված անգլերեն իմաստների հետ, սակայն դրանց ճշգրիտ իմաստը հաճախ կախված է տեղական խոհարարական ավանդույթներից: Օրինակ, Բրազիլիայում ավոկադոն ընդունված է կիրառել շաքարի հետ` որպես աղանդեր կամ կաթնային կոկտեյլներում, այդ պատճառով, այն համարվում է միրգ, մինչդեռ այլ երկրներում այն օգտագործվում է աղցաններում և համարվում է բանջարեղեն: