Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Զինվորական սննդակարգի կանոնները քիչ են, բայց կարևոր.
1. Սոված մի մնացեք ավելի քան 12 ժամ. սա ձեզ ավելի շատ վնաս կտա, քան օգուտ:
2. Օրվա ընթացքում թեթևակի սնվեք առողջ սնունդով: Մի խնձոր կերեք, մի բուռ հատապտուղ, ընկուզեղեն, մի բաժակ կաթ կամ ինչ-որ հեշտ ու թեթև մի բան օրվա ընթացքում: Սա ձեր միտքը հստակ կպահի և օրգանիզմն էլ լավ կաշխատի:
3. Երեկոյան կերեք որքան ուզեք: Ճիշտ կլինի դա անել քնելուց 3-4 ժամ առաջ:
4. Մարզվեք: Արագ քայլեք, վազեք, ծանրություն բարձրացրեք, մարմնի քաշի համար վարժություններ արեք, յոգայով զբաղվեք, արեք այն ամենն ինչ հետաքրքիր ու զվարճալի եք համարում: Եթե ճիշտ եք հետևում սննդակարգին, մարզանքի ժամանակ և հետո էներգիայի պակաս չեք զգա:
Զինվորական սննդակարգը շատ հայտնի դարձավ և հաջողության հասավ անմիջապես ներկայացվելուց հետո: Հեշտությամբ քաշ կորցնելու համար այն գուցե և կատարյալ լուծում չէ, սակայն եթե ուզում եք հետևել պարզ և ոչ խիստ սննդակարգի, արժե փորձել այս մեկը: