Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Կարող եք պատրաստել առողջարար խավարտների բազմաթիվ տեսակներ, որոնք շատ ժամանակ չեն խլի և նոր համ կհաղորդեն ձեզ արդեն ծանոթ ճաշատեսակներին:
Դրանք կարող են ձեզ հաղորդել խահարարական նոր անսահման ոգեշնչում. վերջ ի վերջո կան շատ առողջ բաղադրիչներ, որոնք լավ են համադրվում տարբեր հիմնական ուտեստների հետ:
Ահա մի շարք առաջարկներ, որոնք կօգնեն ձեզ ավելի հեշտ սկսել.
Խորոված կարտոֆիլ – ֆրանսիական ֆրիի կամ խաշած կարտոֆիլի փոխարեն փորձեք դրանք խորովել ջեռոցում: Սա ավելի պարզ ու առողջարար այլընտրանք է, որը լավ կհամադրվի յուրաքանչյուր ճաշատեսակի հետ: Ավելի լավ արդյունքի համար կարող եք նաև օգտագործել քաղցր կարտոֆիլ:
Երբեմն ձեր սննդակարգին բազմազանություն հաղորդելու լավագույն ձևը տարբեր գույների մթերքներ ավելացնելն է: Որքան ավելի տարբեր երանգների առողջ բանջարեղեն ուտեք որպես խավարտ, այնքան ավելի լավ: Սա լավագույն լուծումն է, երբ չեք կարողանում կողմնորոշվել, թե ինչ բանջարեղեն օգտագործեք:
Կանաչեղեն – կանաչեղենի խառնուրդը հիանալի խավարտ է կամ նույնիսկ խավարտի լրացում: Ռեհանի թարմ տերևները, անանուխը, մաղադանոսն ու սամիթը, միայն մի քանի տարբերակներ են, որոնք ձեր ուտեստն ավելի համեղ կդարձնեն:
Համեմունքներ – ավելացրեք դրանք քիչ կամ շատ, ինչպես որ կկամենաք, քանի որ նույնիսկ չորացրած վիճակում դրանք շատ օգտակար են: Ծիտրոնը, օրեգանոն, ռեհանը, սուսամբարը և անանուխը կարող են հրաշքներ գործել թե՛ խավարտի, և թե՛ հիմնական ուտեստի հետ: Պատրաստեք հիանալի խառնուրդ՝ ըստ ձեր ճաշակի:
Ինչպես տեսնում եք, առողջարար խավարտները բավական հնարավորություններ են տալիս վարժեցնելու ձեր խոհարարական ունակությունները և ավելացնելու նորանոր երանգներ ձեր կողմից արդեն իսկ իմացած ու սիրված ուտեստներին: