Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Խաշել նշանակում է մթերքը տաքացնել եռացող ջրում` 90-100ºC ջերմաստիճանի պայմաններում: Այս պրոցեսը հանգեցնում է հյուսվածքների փափկեցման և մշակվող մթերքում սննդանյութերի լուծման: Գնահատվել է, որ ավանդական եղանակով խաշելը բերում է վիտամինների և հանքային աղերի 40%-ի կորստի, իսկ C վիտամինի դեպքում՝ մինչև 70% -ի չափով: Սննդային արժեքի կորուստը որքան հնարավոր է ցածր պահելու համար անհրաժեշտ է դրանք ավելացնել անմիջապես եռացող ջրին: Կարևոր է նաև, որպեսզի եփելու տևողությունը որքան հնարավոր է կարճ լինի: Այդ պատճառով, ջուրը հասցրեք եռման և մթերքը խաշեք` կափարիչով ծածկած:
Շոգեխաշումը կերակուր պատրաստելու ամենապարզ և առողջարար եղանակներից է: Այս պրոցեսն ենթադրում է մթերքի մշակումը գոլորշու միջոցով: Մթերքները չպետք է ընկղմվեն ջրի մեջ: Այդ դեպքում դրանք ավելի լավ կպահպանեն իրենց բնական համը, ամրությունը և գույնը, և ինչն ամենակարևորն է՝ արժեքավոր սննդանյութերը: Այս եղանակով պատրաստված կերակուրները լրացուցիչ համեմունքների կարիք չունեն: Շոգեխաշած մթերքների հետ մենք կարող ենք լրիվ հրաժարվել աղից: Այս եղանակով պատրաստված կերակուրներն ավելի քիչ կալորիաներ են պարունակում և դյուրամարս են: Շոգեխաշման մեկ այլ առավելություն է էներգիայի և ժամանակի խնայողությունը. այն չի պահանջում այնպիսի հսկողություն, ինչպես ավանդական խաշման դեպքում: Այս եղանակը չի պահանջում հատուկ սարքավորումներ՝ սա էլ մյուս առավելությունն է: Հաստ տակով պարզ կաթսան, որի ներսում ցանց է տեղակայված, ավելի, քան բավական է: