Կարմիր բանջարեղենը` առողջ սիրտ ունենալու համար

20.10.2014

Բանջարեղենների կարմիր գույնն օժտում է դրանց առողջությունը բարելավող մի շարք հատկանիշներով, որոնցից կարող ենք առանձնացնել հետևյալները`

  • տրամադրության բարձրացում,
  • ախորժակի և արյունատար անոթների լավացում,
  • խոլեստերինի մակարդակի իջեցում,
  • արյան ճնշման կայունացում,
  • սրտի աշխատանքի կարգավորում:

Կարմիր բանջարեղենները, մասնավորապես ինտենսիվ գույն ունեցողները, նախ ազդում են սրտի աշխատանքի վրա՝ դրանց մեջ պարունակվող լիկոպենի շնորհիվ: Այն հակաօքսիդանտ է, որը խթանում է սրտի աշխատանքը և նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Այն նաև պայքարում է ծերացման դեմ և ունի հակաքաղցկեղային ազդեցություն: Բանջարեղենների այս խումբը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն ազդում է սրտի ռիթմի վրա՝ կարգավորելով և կայունացնելով արյան ճնշումը: Կարմիր բանջարեղենները հարուստ են նաև անտոցիանինով, որն արյունատար անոթներն ամրապնդող բնական գունանյութ է: Կարոտինոիդները հաջորդ բուժիչ պիգմենտներն են, որոնք կարող են լավացնել մեր տրամադրությունը: Հետազոտությունների համաձայն, լավատեսների մոտ այս քիմիական միացության կոնցենտրացիան 13%-ով բարձր է:

Ահա կարմիր բանջարեղենների մի քանի օրինակ`

  • կարմիր պղպեղ
  • ճակնդեղ
  • կարմիր կաղամբ
  • բողկ
  • խավարծիլ
  • լոլիկ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում