Կարիոկյան ֆարոֆու

17.09.2014

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ!

Կտրտում ենք դեղին և կանաչ բուլղարական պղպեղները բարակ շերտերով: Եփում ենք տավարի միսը աղի ջրում, որից հետո կտրատում ենք այն խորանարդաձև: Թավայում դնում ենք մի փոքր կարագի կտոր և տապակում տավարի միսը: Այժմ կտրտում ենք երկու հասած բանան: Տեղադրում ենք միսը ափսեի մեջ: Տապակում ենք սոխը նույն ձեթի մեջ՝ մինչև այն դառնա ոսկեգույն: Սոխն արդեն գրեթե պատրաստ է: Լցնում ենք հավկիթը, ավելացնում ենք համեմունքներ և բլենդերում մանրացված եգիպտացորենը: Հավկիթին ավելացնում ենք մսի կտորները, ինչպես նաև բանան և Bonduelle-ի կանաչ, կորիզազրկված ձիթապտուղ: Այժմ ավելացնում ենք աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի: Այս ամենը լավ խառնում ենք, ցանում ենք եգիպտացորենի ալյուր, փակում ենք կափարիչը և թողնում 5 րոպե միջին կրակի վրա: Ձեր կարիոկյան ֆարոֆուն պատրաստ է:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Կարիօկյան ֆարոֆու

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում