Կանաչ սննդակարգն առողջ սննդակարգ է

20.10.2014

Կանաչ գույնը ցույց է տալիս քլորոֆիլի առկայությունը. մի կարևոր գունանյութ, որը պատասխանատու է արեգակի լույսից կլանման միջոցով էներգիայի արտադրման համար: Նրա կարևորագույն գործառույթներն են`

  • չեզոքացնում է տոքսինները
  • նպաստում է լյարդի մաքրմանը
  • նվազեցնում է արյան մեջ շաքարի ավելորդ քանակը
  • հեռացնում և նվազեցնում է մարմնի տհաճ հոտը
  • ամրապնդում է արյունատար համակարգը
  • հանում է բորբոքային վիճակը

Մարդու օրգանիզմում քլորոֆիլը մեծ օգնություն է ցուցաբերում օրգանները, հատկապես, լյարդը զանազան տոքսիններից մաքրելու գործում: Այս գունանյութը փոխազդում է թունավոր նյութերի (այդ թվում` որոշ քաղցկեղածին նյութերի) հետ, որի շնորհիվ օրգանիզմի հյուսվածքներին քիչ քանակությամբ վնասակար նյութեր են հասնում: Սրա շնորհիվ ծանր մետաղները չեզոքացվում են: Քլորոֆիլը նաև արագացնում է վերքերի առողջացումը և վերացնում է տհաճ հոտը, որը լուրջ խնդիր է շատ մարդկանց համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ քլորոֆիլը դրական է ազդում արյունատար համակարգի աշխատանքի վրա և պայքարում է բորբոքումների դեմ:

Բացի քլորոֆիլից, կանաչ բանջարեղենները հարուստ են ֆոլաթթվով, որը դասվում է B խմբի վիտամինների շարքին: Այն չափազանց կարևոր է ոչ միայն հղիների, այլև ընդհանրապես, ամենօրյա սննդակարգում: Այն բջիջների թաղանթը կիսաթափանցելի է դարձնում և ազդում է մեր նյարդային համակարգի վրա: Բացի այդ, բանջարեղենների այս խումբը հարուստ է A, C և E, վիտամիններով, դրական է ազդում մեր իմունային համակարգի վրա, կանխարգելում է քաղցկեղը, լավացնում է մաշկի կառուցվածքը և պայքարում է ծերացման դեմ:

Ամենաարժեքավոր կանաչ բանջարեղեններն են`

  • սպանախը,
  • բրոկկոլին,
  • բրյուսելյան կաղամբը,
  • ծնեբեկը,
  • կաղամբը,
  • վարունգը,
  • կանաչ ոլոռը,
  • հազարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում