Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Գիտնականները համոզված են, որ կալցիումն օգնում է մեզ մեկընդմիշտ հրաժեշտ տալ մեր օրգանիզմի ճարպին: Փորձը, որը տևել է երկու շաբաթ, ապացուցում է, որ երբ Դուք կաթնային դիետա եք պահում, Դուք ավելի շատ կիլոգրամների եք կորցնում: Սա տեղի է ունենում, երբ Ձեր կալցիումի աղբյուրը կաթնամթերքներն են: Կանայք, ում դիետան աղքատ է կալցիումով, ավելի հաստ ճարպային շերտ, ավելի հաստ մեջք և վատ խոլեստերինի ավելի բարձր մակարդակ ունեն, քան ովքեր ընդունում են չափավոր կամ մեծ քանակությամբ կալցիում:
Կալցիումի պակաս ունեցող մարդիկ ավելի շատ են քաղց զգում, ինչը նշանակում է, որ նրանք ավելի շատ են ուտում՝ փորձելով լրացնել այդ անբավարարությունը: Կալցիումի ավելի շատ օգտագործումը կարող է բարելավել ճարպերի փոխանակությունը, կարգավորել քաշը և կանխարգելել քաշի ավելացումը: Եթե Դուք ավելորդ քաշ ունեք և անընդհատ արագ սնունդ եք օգտագործում, չեք խմում կաթ, չեք ուտում կաթնամթերք կամ ձուկ, Ձեզ համար դժվար կլինի քաշ իջեցնելը:
Կալցիումով հարուստ կամ հարստացված սննդամթերքներն ավելի նախընտրելի են օրգանիզմի համար, քան կալցիումային հավելումները, քանի որ դրանք ավելի հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից:
D վիտամինը պատասխանատու է կալցիումի կլանման համար. երբ օրգանիզմում կա D վիտամինի պակաս, այն չի կարող կլանել կալցիումը: Ստացվում է, որ կալցիումը և D վիտամինն աշխատում են միասին՝ կարգավորելով ճարպերի փոխանակությունը օրգանիզմի ճարպային բջիջներում, ինչպես նաև ինտենսիվացնելով դրանց այրումը: D վիտամինի բնական աղբյուր է յուղոտ ծովային ձուկը:
Նախաճաշ. կեֆիրը խառնել ելակի կամ հապալասի հետ: Սմութիի այս տեսակը կթարմացնի և կակտիվացնի մարմինը:
Ճաշ. խորոված պղպեղներ` լցոնած ֆետա պանրով, սխտորով և ձիթապտուղներով կակտիվացնի և կստիպի ձեզ աշխատել առանց ստամոքսն անտեղի ծանրաբեռնելու:
Ընթրիք. բնական յոգուրտով և թարմ մրգերով տաք բրինձ: Այսպիսի ուտեստից դուք քաշ չեք հավաքի:
Քնելուց առաջ ըմպեք մեկ բաժակ տաք կաթ` մեկ թեյի գդալ մեղրով: Այն կօգնի ձեզ հանգստանալ և հեշտությամբ քնել: