Յոգան 5000-ամյա հին հնդկական ուսմունք է, ստեղծվել է հնդիկ իմաստունների կողմից, ովքեր հորինեցին փիլիսոփայական համակարգ և կոչեցին այն յոգա:
Մարմնի և մտքի կատարելություն
Յոգայի էլեմենտները լրացնում են մկանները ձգելու և պրկելու վարժությունները: Յոգան պետք է ընկալվի որպես մարմնի և մտքի կատարելության մեթոդ, որը դառնում է կենսակերպ:
Հանգստություն, ճկունություն, դրական մտածողություն
Վարժությունների հիմքում ֆիզիկական դիրքերն են կամ Ասանաները, շնչառական տեխնիկաները կամ Պրանայամաները և Մեդիտացիան՝ ավելի շատ ճկունություն ձեռք բերելու համար: Յոգան օգնում է մնալ ճկուն և լավ կազմվածք ունենալ: Այն նաև նվազեցնում է հոգնածությունը և ամրապնդում մարդու մտավոր առողջությունը: Կարող եք սովորել կարգին հանգստանալ, շնչել, մարզվել, մեդիտացիա անել, առողջ սնվել և դրական մտածել: Կարիք չկա բուսակեր լինելու, որպեսզի վայելեք ամենօրյա յոգայի վարժություններից հորդող օգուտները:
Կան յոգայի մի քանի ոճեր և լավ կլինի դրանք իմանալ.
- Աշտանգա Յոգան ինտենսիվ յոգայի ձևն է: Այն ներառում է դիրքերի պրոգրեսիվ շարք: Յուրաքանչյուրը կարող է օգտագործել վարժությունների իրեն հարմար հաճախականությունը:
- Բիքրամ Յոգան իրականացվում է 35-40º C ջերմաստիճանով տաքացրած սենյակում: Ջերմությունը նպաստում է քրտնարտադրությանը և օրգանիզմը մաքրվում է, իսկ մկաններն ուժեղանում:
- Հաթհա Յոգա – յոգայի բոլոր տեսակներից ամենահայտնին է, դրա հիմքում կգտնեք ասանաները:
- Այենգար յոգա – ԱՄՆ-ում ամենահայտնի յոգայի տեսակը, այն սովորեցնում է ճկուն դիրքեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով մկաններին և մարմնի ճիշտ դիրքին:
- Վինյասա յոգան ներառում է ինտենսիվ ձգող վարժություններ՝ կենտրոնանալով շարժումը և շնչառությունը համապատասխանեցնելու վրա:
Վարժությունների հաճախականությունը հարմարեցված է մեր կենսակերպի առաջարկած հնարավորություններին (շաբաթը մեկ անգամ կամ ամեն օր): Շուտով դրական փոփոխություններ կնկատեք ձեր մարմնում: