Առողջ սննդակարգեր
Ինչու՞ է ամառը հարմար ժամանակ առողջ սննդակարգ սկսելու համար:
Ձմռանը քիչ մարդիկ են մտածում սննդակարգի մասին, երբ մեծ մասամբ լինում են տանը՝ հաստ և տաք հագուստով: Երբ մոտենում են ամառվա ամիսները, ջերմաստիճանը բարձրանում է և մեր ախորժակը նվազում է: Քայլելու և սպորտի համար դրսում անցկացրած ժամանակն ավելի շատ է: Աշխատանքն այգում և դրսի գործերը մեր մտքերը շեղում են այնքան երանելի ուտելիքից՝ տրամադրելով քաշի անկմանը:
Մի քանի առողջ սննդակարգերը կնպաստեն այս պրոցեսին, բայց անհրաժեշտ է անցնել ճիշտ սնվելուն երկարատև արդյունքի հասնելու համար: Ահա մի քանի պարզ խորհուրդներ, որ օգտակար կլինեն ձեր սննդակարգի համար.
- Շատ քանակությամբ կերեք առավոտյան և նվազագույն քանակությամբ՝ երեկոյան: Լավ կլինի ամբողջովին խուսափեք ընթրիքից, ինչը ոչ միայն կերաշխավորի հանգիստ քունը և լավ առողջությունը, այլև լավ կազմվածքը:
- Խուսափեք ամեն տեսակի մշակված մթերքներից՝ ներառյալ քաղցրավենիքը: Աշխատեք փոխարինել դրանք մրգերով:
- Բալանսավորված սննդակարգը կարևոր է, բայց ամեն ինչում պետք է լինի չափավորություն:
- Օրվա ընթացքում շատ հեղուկ օգտագործեք՝ հատկապես ամառային շոգ օրերին: Օրական նվազագույնը 2 լիտրն է:
Առօրյա կյանքում կիրառվող այս պարզ կանոնները կփոխարինեն սովի մատնվելու անհրաժեշտությանը և կօգնեն ձեզ լավ կազմվածք ունենալ երկար ժամանակով: