Ինչպե՞ս պատրաստել իդեալական պաստա

15.05.2015

Պաստա պատրաստելը շատ հեշտ է, եթե հետևենք մի քանի պարզ կանոնների: Ահա իտալացիների կողմից պատրաստած ուղեցույց՝ պաստան պատշաճ կերպով պատրաստելու համար:

1. Գոյություն ունեն պաստայի տարբեր տեսակներ: Մակարոնեղենի որակը կախված է դրա բաղադրիչների որակից: Խոհարարությունը թեստ է, որը կարող է մեզ տեղեկացնել՝ արդյոք մեր օգտագործած պաստան բարձր որակ ունի, թե ոչ: Եթե պաստան եփելուց հետո ջուրը դեռ թափանցիկ է, և պաստան ունի գեղեցիկ, ոսկե գույն, ապա պաստան լավ որակի է:

2. Ջուր, ջուր, ջուր: Շատերը պաստան պատրաստելիս շատ փոքր կաթսա կամ չափից քիչ ջուր են օգտագործում: Հիմնական սկզբունքն այն է, որ 100գ պաստա պատրաստելու համար պետք է օգտագործել 1լ ջուր:

3. Ջրին աղ ավելացնելն ուժեղացնում է պաստային համը: Երբ ջուրը սկսում է եռալ, ավելացրեք աղ և այնուհետ լցրեք պաստան կաթսայի մեջ: Ամենալավ հարաբերակցությունը 7գ աղն է 1լ ջրի դեպքում:

4. Ձեթն ու ջուրը միմյանց հետ չեն օգտագործվում: Լավ որակի պաստան չունի ձեթ ավելացնելու կարիք: Այն պաստան կծածկի բարակ շերտով և կհանգեցնի նրան, որ ավեցրած սոուսը կծորա պաստայից:

5. Պաստան մի՛ ողողեք ջրով: Պատրաստի պաստան մի՛ դրեք հոսող ջրի տակ: Ողողումը հեռացնում է պաստային վրայի օսլայի բարակ շերտը, որի շնորհիվ սոուսը մնում է պաստայի վրա:

Ինչպե՞ս պատրաստել իդեալական պաստա

Մի քանի օգտակար քայլ հրաշալի պաստա պատրաստելու համար:

Գտեք շատ ավելի համեղ բաղադրատոմսեր այստեղ՝ Սիցիլիական Սպագետտի – Իտալական պաստա թունաձկով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում