Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Անհրաժեշտ է իմանալ, որ բացառությամբ որոշ ծայրահեղ իրավիճակների, Ձեր օրգանիզմի իմունիտետը կախված է Ձեզնից և նրանից, թե ինչպես եք դրան վերաբերվում: Այն կախված է Ձեր կենսակերպից, սննդից, քնի և մարզվելու տևողությունից:
Չնայած սա կարող է ծեծված արտահայտություն թվալ, բայց օրգանիզմի իմունիտետը բարձրացնելու լավագույն ճանապարհը մրգեր և բանջարեղեն ուտելն է: Դրանցում պարունակվող վիտամինները և միկրոէլեմենտները ավելացնում են արյան բջիջների քանակը, որոնք պատասխանատու են բակտերիաների և վիրուսների դեմ պայքարի համար: Ընդգրկեք սննդամթերքներ, որոնք պարունակում են սպիտակուցներ, որոնք մասնավորապես կարևոր դեր են խաղում հակամարմինների արտադրման մեջ: Յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ օգտագործեք նաև մեկ ճաշի գդալ ցորենի ածիկ կամ արևածաղկի սերմ՝ այդպիսով խթանելով ցիտոկինի արտադրությունը, որը խթանում է իմունային համակարգը` արտադրելու հակամարմիններ:
Ծիծաղելիս Դուք թոքերին տալիս եք երեք անգամ ավել օդ` հագեցնելով օրգանիզմը թթվածնով և բարելավելով իմունային համակարգի աշխատանքը: Սովորեք նաև պակասեցնել սթրեսը: Անհրաժեշտ է իմանալ, որ մեր իմունային համակարգը կապված է նյարդային համակարգի հետ: Դժվար իրավիճակներում մեր օրգանիզմը արտադրում է «սթրեսի հորմոն»: Սթրեսի երկար տևողությունը կարող է վնասել վարակների դեմ պայքարող բջիջիներին: Մենք չենք կարող խուսափել սթրեսային իրավիճակներից, բայց կարող ենք մեղմել վրդովմունքն ու լարվածությունը: Ինչպե՞ս: Զբաղվելով յոգայով, զբոսնելով, ֆիլմեր դիտելով, ճչալով, կերակուր պատրաստելով, հատակը լվանալով, պառկելով և երաժշտություն լսելով:
3. Կոփվեք
Ամենօրյա վարժությունները աշխատում են պատվաստանյութի նման: Այս վարժությունները պետք է կատարվեն հմտորեն:
Ալկոհոլը նվազեցնում է A, C, E և B վիտամինների, ինչպես նաև սելենի մակարդակը` արագորեն վատացնելով իմունային համակարգի աշխատանքը: Ծխելն ավելացնում է ազատ ռադիկալների թիվը: Ազատ ռադիկալների հետ մշտական պայքարից դիմադրողականությունն ընկնում է: Ծխախոտի ծուխը վնասում է քթի և կոկորդի, ինչպես նաև թարթիչների էպիթելային հյուսվածքը, որը ծառայում է որպես պաշտպանություն բակտերիաներից: