Եփել ջրի մեջ թե՞ գոլորշու վրա: Ինչպե՞ս եփել բանջարեղենը:

27.02.2015

Ավանդական ջրի մեջ եփման եղանակն ունի մեկ մեծ առավելություն՝ այն շատ ավելի հեշտ է իրականացնել, քան գոլորշու վրա եփելը: Սննդի պատրաստումը ջրում խաշելու եղանակով նշանակում է տաքացնել սնունդը եռացող ջրում 90-100ºC ջերմաստիճանի տակ: Դրա համար մեզ հարկավոր է ջրով լի կաթսա և կափարիչ: Եռման ընթացքում սպիտակուցներն ու օսլան մշակվում են և պատրաստ են լինում մարդու մարսողական համակարգի կողմից կլանման համար: Բացի այդ, գործողությամ ընթացքում հանքային նյութերն ու վիտամինները մթերքներից տեղափոխվում են արգանակի մեջ: Հետևաբար, արգանակը կարելի է օգտագործվել ապուրների և սոուսների համար՝ արժեքավոր սննդային նյութերի բարձր պարունակության պատճառով:

Բանջարեղենի պատրաստման մեկ այլ տարբերակ է շոգեխաշումը: Այս գործընթացն իրենից ներկայացնում է սննդի պատրաստում մոտ 120°C ջերմաստիճանի տակ՝ գոլորշու վրա: Այս գործընթացը կարելի է իրականացվել հատուկ շոգեխաշող սարքի մեջ կամ հաստ հատակով կաթսայում, որը նաև ունի իր մեջ տեղադրվող շոգեխաշման համար զամբյուղ: Բանջարեղենը գոլորշու վրա ավելի արագ է եփվում, քան ավանդական ջրի մեջ եռացման եղանակով: Այն հանգեցնում է շատ ավելի քիչ քանակությամբ սննդարար նյութերի կորստի, քան ջրի մեջ եփման ընքացքում: Բացի այդ, շոգեխաշած բանջարեղենը պահպանում է իր բնական համը, պնդությունն ու գույնը:

Եփել ջրի մեջ թե՞ գոլորշու վրա: Ինչպե՞ս եփել բանջարեղենը:

Փորձե՛ք երկու մեթոդներն ու որոշե՛ք ինքներդ, թե որ եղանակով է սնունդն ավելի համեղ ստացվում:

Ստացեք հաճույք և ստեղծագործեք՝ Խաշելու և շոգեխաշելու գաղտնիքները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում