Բանջարեղենային ուտեստներին գրավչություն են տալիս իրենց համը, հոտը, տեսքը և մատուցման եղանակը: Պահպանելով բանջարեղենների և մրգերի օրական հինգ անգամ ընդունման կանոնը և ստորև բերված սկզբունքները՝ մենք մեր օրգանիզմին կտանք լավագույնը.
- Թարմ բանջարեղեններ գնելիս՝ ընտրեք լավ տեսք ունեցողները. որոնք հարթ են և հասած: Սառեցված բանջարեղեններ գնելիս՝ դրանք պետք է լինեն ամբողջությամբ սառած, չոր և միմյանց կպած չլինեն:  
 - Լվացեք բանջարեղենը և կեղևը հեռացրեք բարակ շերտով, քանի որ ամենաշատ սննդանյութերը կեղևի տակ են:
 - Բանջարեղենների կեղևը հեռացնելուց հետո, դրանք անմիջապես լվացեք մաքուր ջրով, մի ընկղմեք ջրի մեջ:  Ջրի մեջ ընկղմելը քայքայում է արժեքավոր սննդանյութերը (B և C խմբի վիտամինները լուծվում են ջրում), ինչպես նաև հանքային աղերը:
 - Տերևային բանջարեղենները պետք է լվանալ խնամքով, տերևները պետք է առանձնացնել, ջուրը փոխել:  Թողեք, որ դրանք չորանան և երբեք մի ճզմեք կամ կոտրեք տերևները:
 - Մաքրած կամ կտրատած բանջարեղենը պետք է եփել անմիջապես՝ տեղավորելով եռացող աղաջրով ամանի մեջ կամ շոգեխաշման համար նախատեսված ամանի մեջ: Եփելիս բանջարեղենների վրա սառը ջուր լցնելը ճիշտ չէ: 

 
Բանջարեղենները, որոնք պարունակում են կարոտին, պետք է եփել մի քիչ յուղով, օրինակ ձիթապտղի յուղով: Արմատային բանջարեղենները և լոբազգիները եփելիս, պետք է կափարիչով ծածկել: Կաղամբազգի բանջարեղենները կարելի է սկզբում եփել բաց կաթսայում, սակայն հինգ րոպե հետո պետք է կափարիչով ծածկել:
- Եփելու տևողությունը հասցրեք նվազագույնի: Բանջարեղենները եփեք քիչ` բարձր ջերմաստիճանի պայմաններում, մինչև դրանք փափկեն: Աղցանների համար բանջարեղեն խաշելիս՝ ցանկալի է կեղևը թողնել: Եփելուց հետո կեղևը հեռացնելուց առաջ դրանք պետք է սառեցնել:
 - Թարմ բանջարեղենով աղցանները պետք է պատրաստել վերջին պահին՝ մատուցելուց անմիջապես առաջ:
 - Կտրատած բանջարեղենների յուրաքանչյուր չափաբաժնին պետք է ավելացվի սոուս կամ բուսայուղ, քանի որ բանջարեղենները բարակ թաղանթով ծածկելով, դրանք պաշտպանվում են օքսիդացումից:
 - Համեմունքները և կանաչին բանջարեղենային ուտեստներին պետք է ավելացնել մատուցելուց անմիջապես առաջ: Եթե համեմունքները թարմ են, դրանք պետք է կտրատել կամ մանրացնել վերջին պահին՝ նախքան աղցանին ավելացնելը: