Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Ցուրտ ձմռան ընթացքում
Հիշեք մրգերի և բանջարեղենի մասին
Օրական գոնե երկու անգամ մրգեր և բանջարեղեն ուտելով՝ դուք չեք ունենա վիտամինների պակաս, որն իջեցնում է իմունիտետը: Վիտամինները և հանքային նյութերը կարգավորում են օրգանիզմի մարսողական համակարգի աշխատանքը: Եթե մենք մեր օրգանիզմին չենք ապահովում վիտամիններով, այն սկսում է ճարպ կուտակել՝ սպառելու փոխարեն, ինչը հանգեցնում է ճարպակալման: Պետք չէ գնել թանկ թարմ մրգեր և բանջարեղեն, կարելի է բավարարվել սառեցվածներով:
Ուզու՞մ եք նիհար մնալ: Օգտագործեք համեմունքներ:
Համեմունքները տաքացնում են մեր մարմինը և խթանում են արյան շրջանառությունը: Միևնույն ժամանակ, քանի որ համեմունքները սպանում են բակտերիաները, դրանք օգնում են պայքարել մրսածության դեմ: Բարելավելով օրգանիզմի նյութափոխանակությունը՝ դրանք նպաստում են մարսողությանը, ինչը բերում է նիհարեցման: Ավելացրեք համեմունքներ ապուրներին, սոուսներին և ձկանը: Համեմեք դրանք պղպեղների բոլոր տեսակներով, կարմիր պղպեղով, դափնու տերևով, աղացած կծու պղպեղով, խնկունիով, կոճապղպեղով և դարչինով:
Ընտրեք ապուրներ
Ապուրները չեն ավելացնում քաշը. ընդհակառակը, դրանք նպաստում են դրա իջեցմանը, քանի որ հիմնականում բաղկացած են ջրից: Դրանք հիմնված են համեղ բուսական արգանակի վրա, որը կատարելապես տաքացնում է օրգանիզմը, և համեմունքներից, որոնք բարձրացնում են տաքացնող ազդեցությունը: Մի կտոր մսով ապուրը կարող է սննդարար ճաշ լինել, իսկ համեղ արգանակը չի պարունակի շատ կալորիաներ: 1 բաժակ արգանակը տալիս է միայն 100 կկալ, որը կազմում է օրգանիզմի կողմից ստացվող օրական կալորիաների 5%-ը: Այսպիսով, դուք կարող եք ուտել մի քիչ հաճելի ապուր՝ առանց անհանգստանալու Ձեր կազմվածքի մասին:
Մեր մեջ արմատավորված է այն համոզմունքը, որ բարձր կալորիականություն ունեցող կերակուրները մեզ տաք են պահում: ճարպերն անհրաժեշտ են մեր նյարդային համակարգը, ներքին օրգանները պաշտպանելու և հորմոններ արտադրելու համար, սակայն սովորաբար օգտագործվող յուղի քանակության կեսը (օրական 70գ) բավարար է մեզ համար, իսկ մնացած մասը կլանվում է ճարպային բջիջների կողմից և… մենք քաշ ենք հավաքում: Ընտրեք պատրաստի մսամթերքի նեղ կտորներ և ցածր յուղայնության կաթնամթերք, իսկ միսը տապակեք ալյումինե փայլաթիթեղի մեջ:
Հատկապես դատարկ ստամոքսին: Փաստն այն է, որ չնայած ալկոհոլի մի քանի կումից հետո մենք ջերմություն ենք զգում, այն արագորեն կլանվում է, և այդ զգացողությունն անցնում է: Այսպիսի եղանակով տաքանալուց հետո սառը եղանակին դուրս գալով փողոց՝ մեր մարմնի բաց մասերը կարող են ցրտահարվել: Ալկոհոլը դանդաղեցնում է նյարդային համակարգի պատասխան ռեակցիան, և մենք ցուրտն ավելի ուշ ենք զգում: