Հունական խոհանոց

14.09.2009

Հունական խոհանոցի գաղտնիքը համատեղ խնջույքի մեջ է: Սա է պատճառը, որ ճաշը բաղկացած է մեծ քանակությամբ փոքր ճաշատեսակներից սեղանի շուրջ հավաքված բոլոր մարդկանց համար: Հունական խոհանոցն ունի չորս հենասյուն՝ թարմ մթերքներ, սարերում և գյուղերում հավաքած համեմունքների և կանաչիների հմուտ օգտագործում, հիասքանչ ձիթապտուղ, ինչպես նաև ճաշերի պարզություն: Պատահական չէ, որ Եվրոպայում հույներն ամենաքիչն են ունենում սրտի կամ սրտամկնային հիվանդություններ:

Ձիթապտուղներ` աստվածների պարգևը

Անտիկ աշխարհում ձիթապտղի յուղը հայտնի էր որպես թանկարժեք ապրանք: Ձիթենիները, որոնց կտրելը պատժվում էր նույնիսկ մահապատժով, նրանց պաշտամունքի առարկան էին: Այսօր ձիթապտղի ձեթը որոշակի չափաբաժիններով առկա է հունական գրեթե բոլոր ճաշատեսակներում: Այն գերազանց որակի է և առողջության համար շատ օգտակար: Ձիթապտղի ձեթը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և ներառում է բնական անտիօքսիդանտներ, ինչպես նաև E և A վիտամին:

Սնվեք ինչպես հույնը

Հույները սիրում են լավ ուտել և սա է պատճառը, որ նրանք գնահատում են համեղ խոհանոցը: Զարմանալի չէ, որ նրանք կարող են երկար ճանապարհ կտրել հասնելու համար այն ռեստորանը, որտեղ խորովում են սուվլակին՝ հիմնական հունական ճաշատեսակը: Առատ ճաշը խոսում է այն մասին, որ հույները շատ ուշադրություն չեն դարձնում նախաճաշին: Թխվածքաբլիթի հետ մատուցված մի փոքրիկ գավաթ սուրճը բավարար նախաճաշ է: Կաթնաշոռի և սերուցքային պանիրների տեսականին նույնպես սննդակարգի լավ բազմազանություն են ենթադրում: Լանչի լավագույն ճաշատեսակներն են ծածիկին՝ սխտորով և թարմ վարունգով խառնած մածունը, կամ խորոված ձկան հետ մատուցված հունական աղցանը, կամ մուսական՝ սմբուկով ուտեստը:

Ձիթապտղի ձեթի դասակարգումը

Էքստրա վիրջին – թթվայնության պարունակությունը 1%-ից ցածր

Սոպրաֆինո վիրջին – թթվայնության պարունակությունը 1.5%-ից ցածր

Ֆինո վիրջին – թթվայնության պարունակությունը 3%-ից ցածր

Վիրջին – թթվայնության պարունակությունը 4%-ից ցածր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում