Հավ սոուսում

01.02.2015

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Բլենդերում հարում ենք մաղադանոսը, չիլի պղպեղը և 10 հնդկական ընկույզ: Մեզ նաև հարկավոր է սխտորի և կոճապղպեղի խառնուրդ-մածուկ, որի համար պետք է բլենդերում հարել հավասար քանակությամբ սխտոր և կոճապղպեղ:

Որպեսզի միսը կծու և անուշաբույր լինի, թավայի մեջ լցնում ենք մի քիչ ձիթապտղի յուղ, ավելացնում կտրտած համեմ ու չաման: Մի քանի րոպե տապակում ենք համեմունքները, որից հետո ավելացնում ենք երկու ճաշի գդալ սխտորի և կոճապղպեղի մածուկ և շատ քիչ չորացրած կոկոս: Տապակում ենք մեկ րոպե և ավելացնում մեր մաղադանոսի սոուսը: Տապակում ենք մինչև սոուսի պնդանալը: Ավելացնում ենք հավի ֆիլե, կես կիտրոնի հյութ, լավ խառնում ենք ամենն ու ավելացնում կես բաժակ յոգուրտ և մի քիչ աղ: Ծածկում ենք կափարիչը, վերցնում ենք կրակից և թողնում, որ մարինացվի:

Պատրաստում ենք գարնիրը: Եփած բրինձը դնում ենք ափսեի մեջ: Այնուհետև խորը թավայում տապակում ենք շերտաձև կտրատած գազարն ու բրոկկոլին: Համեմում ենք սև պղպեղով և քրքումով: Բանջարեղենը դնում ենք բրնձի վրա: Մարինացված հավը դնում ենք միջին կրակի վրա և տապակում 10 րոպե: Հավի կտորները տեղադրում ենք գարնիրի շուրջը և վայելում ենք համեղ և առողջարար հավ սոուսում՝ պատրաստված հնդկական ավանդական բաղադրատոմսով:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Հավ սոուսում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում