Հանքային աղեր ու տարրեր

27.05.2013
Water is the most essential nutrient the body needs
Բանջարեղենը հանքային աղերի և տարրերի հարուստ աղբյուր է, որոնք նույնքան կարևոր են մեր օրգանիզմի բալանսը պահպանելու համար, որքան վիտամինները:

Կալցիում

Տեղափոխում է թթվածինը թոքերից դեպի մյուս օրգանները, վերացնում անեմիան: Պարունակվում է հետևյալ բանջարեղենում՝ եղերգ, ճակնդեղ, բողկ, շաղգամ, քարառվույտ, լոբի:

Երկաթ

Տեղափոխում է թթվածինը թոքերից դեպի մյուս օրգանները, վերացնում է անեմիան: Պարունակվում է հետևյալ բանջարեղենում՝ սոյայի հատիկներ, ոսպ, քարառվույտ, լոբի, սպանախ, բազուկի ճավ, եգիպտացորեն, սամիթ, ծնեբեկ, ճակնդեղ, սիսեռ, դդմիկ, սոխ:

Մագնեզիում

Բարենպաստ ազդեցություն ունի նյարդային և մկանային համակարգերի վրա, խթանում է աճը և նպաստում լավ քնելուն: Պարունակվում է հետևյալ բանջարեղենում՝ լոբի, քարառվույտ, հացահատիկ, սոխ, ոսպ, սպանախ:

Ֆոսֆոր

Կառուցում է ոսկորներն ու ատամները, նպաստում է ուղեղի բջիջների ճիշտ գործելուն: Պարունակվում է հետևյալ բանջարեղենում՝ լոբի, ոսպ, քարառվույտ, արտիճուկ:

Կալիում

Ազդում է մկանների, այդ թվում նաև սրտի կծկումների վրա: Պարունակվում է հետևյալ բանջարեղենում՝ շամպինիոն, լայն լոբի, արտիճուկ, կարտոֆիլ, սպանախ, բրյուսելյան կաղամբ, գազար, ոսպ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում