Թագավորական բանջարեղեն
Բանջարանոցային կանաչ ոլոռը, որն ուտում են չհասած և թարմ վիճակում, ժամանակակից Եվրոպայի վաղ շրջանի (15-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի վերջը) նորարական ճոխությունն է: Անգլիայում «դաշտային ոլոռի» և «բանջարանոցային ոլոռի» տարբերակումը տեղի է ունեցել 17-րդ դարի սկզբին: Շաքարի ոլոռը, որը ֆրանսիացիները շուտով անվանեցին
mange-tout, քանի որ այն օգտագործվում էր ամբողջական պատիճներով, Ֆրանսիա բերվեց Հոլանդիայից` Ֆրանսիայի դեսպանի միջոցով, Հենրի IV-ի ժամանակաշրջանում, 16-րդ դարի վերջին: Կանաչ ոլոռը ներմուծվեց Ֆրանսիա Գենոայից, ներկայացվելով Լուի XIV-ի արքունիքին 1660թ.-ի հունվարին` որպես մեծ իրադարձություն. դրանցով լցված մի զամբյուղ ներկայացվեց թագավորին, ինչպես նաև փոքր ամաններով ոլոռ մատուցվեց թագավորին ու թագուհուն: Այն դարձավ ճոխ դելիկատես` նույնիսկ այն ժամանակ, երբ այն հիմնադրվեց ու սկսվեց արագ աճեցվել` ապակու տակ և պարարտանյութի ավելացմամբ:
Ժամանակակից հատիկավոր ոլոռը` իր անդյուրամարս հղկված մաշկով, մշակվել է 19-րդ դարի վերջին: