Մենք գիտենք, որ մեր առողջությունը մեծապես կախված է նրանից, ինչ մենք ուտում ենք:
Գիտնականների կողմից կատարված հետազոտությունների արդյունքներն այն մասին, թե ինչպես է մեր ընդունած սնունդն ազդում մեր իմունիտետի վրա, շատ հետաքրքիր են:Անհրաժեշտ է իմանալ, ինչ ենք մենք ուտում, որպեսզի նվազեցնենք շատ հիվանդություններ ձեռք բերելու վտանգը: «Բանջարեղենները և առողջությունը» հոդվածում տրված է այն հարցի պատասխանը, թե ինչպես են որոշ բանջարեղեններում պարունակվող նոր հայտնագործված բաղադրիչներն ազդում մեր առողջության վրա: Արժե իմանալ, որն է նախընտրելի ուտել` թարմ, թե± սառեցված սննդամթերքները: Ինչպիսին պետք է լինի մեր ամենօրյա դիետան, համաձայն գիտնականների և եվրոպական դիետոլոգների նոր հայտնագործությունների ու խորհուրդների. այդ մասին տրված է «օրական 5 անգամ» բաժնում… Ինչպե±ս արդյունավետ կերպով պայքարել քաղաքակրության հիվանդությունների դեմ: Դուք կարող եք գտնել այս և շատ այլ հարցերի պատասխանները այս բաժնում: Արժե այդ ամենն իմանալ, որպեսզի մենք և մեր մտերիմները կարողանանք ապրել երջանիկ և առողջ կյանքով:Եթե հարցնեք որևէ մեկին, թե արդյոք նրանք գիտեն, որ բանջարեղենը շատ առողջարար է, բոլորը արագ կպատասխանեն «Այո»: Սակայն, եթե հարցնեք «Ինչու՞», պատասխաններ չեն լինի, քանի որ դրանք այդքան էլ հեշտ չեն:Մենք առաջարկում ենք բանջարեղենի վերաբերյալ օգտակար փաստերի և սնուցման մասին հոդվածների ընտրություն, որոնք նկարագրում են բանջարեղենի կարևորությունը մեր առօրյա սննդակարգերում:Օրինակ, կարող եք իմանալ բանջարեղենի գույների և նրանց օգտակարության միջև առկա կապի վերաբերյալ: Տեսեք, թե արդյոք ձեր սիրած բանջարեղենը այս ցուցակում է, ապա տեսեք, թե ինչու են հենց դրանք այդքան օգտակար ձեզ համար: