Գարնանային սննդակարգ

13.03.2013

Գարնանային էներգիա

Սուրբ Ծննդյան տոներից հետո մենք զգում ենք ծանրություն, էներգիայի պակաս և խնդիրներ ենք ունենում մաշկի հետ:Ահա թե ինչու է խորհուրդ տրվում թեթև գարնանային սննդակարգ, որը կօգնի մեզ ավելի լավ զգալ ընդամենը յոթ օրում:

Գարնանային սննդակարգ

Ուտել դանդաղ և ուշադիր

Կարևոր է սննդի յուրաքանչյուր կտորը երկար և լավ ծամել՝ մի բան խմելով: Հենց որ մի փոքր կուշտ եք զգում, պետք է դադարեցնեք ուտելը: Սա կօգնի ձեզ ավելի արագ հագեցնելու քաղցը: Պետք է բանջարեղենը փոքրիկ ձողիկներով մանր կտրտեք: Կարող եք օգտագործել գազար, կարմիր ճակնդեղ, շաղգամ, գերմանական շաղգամ և բողկ: Ավելի հաստ ձողիկներով կտրտեք ցուկինին և արտիճուկը: Բարագ շերտերով ավելի լավ է կտրտել կաղամբը, սոխը, վարունգը, սամիթը և նեխուրը: Ցուկկինին, լոլիկը, պղպեղը և սպանախը կտրտեք հաստ շերտերով: Բանջարեղենի պատրաստման այս ձևը թուլ կտա օրգանիզմին օգտագործելու դրանց մեջ պարունակվող հանքանյութերի և վիտամինների մեծ մասը:

Գարնանային սննդակարգ

Մաքրման սննդակարգ

Այս սննդակարգը նախատեսված է ոչ թե քաշ կորցնելու, այլ օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու համար: Կարող եք կրկնել այն տարին 3-4 անգամ: Սննդակարգի հիմքը քիչ սպիտակուցներ պարունակող սնունդն է, որոնք հարուստ են ածխաջրերով և մանրաթելերով: Անհրաժեշտ է սահմանափակել ճարպերն ու շաքարը:

Գարնանային սննդակարգ

Մենյուի օրինակ

Նախաճաշ Ըստ ձեր ընտրության. հատուկ ֆիտնեսի համար հաց (3 կտոր), 40գ սննդարար ոլոռ, աղցան կամ եգիպտացորենի թերթեր կտրատած խնձորով և բանջարեղենով: Առանց շաքարի սուրճ կամ թեյ:

Լանչ 40գ սննդարար ոլոռ և մեկ բաժակ բանջարեղենի հյութ առանց շաքարի

Ճաշ Աղցաններ

Թեյ 40գ սննդարար ոլոռ և մեկ բաժակ բանջարեղենի հյութ առանց շաքարի

Ընթրիք Ըստ ձեր ընտրության. 2 միջին չափի կարտոֆիլ` եփած իր կճեպով, աղցաններ փոքր ափսեով կամ բանջարեղենի ապուր

Քնելուց առաջ թեթև սնունդ. 40գ սննդարար ոլոռ և մեկ բաժակ բանջարեղենի հյութ առանց շաքարի: Երկու օրից ավելացրեք կաթ և կաթնամթերք (մոտ 15գ կաթնամթերք ամեն օր) ձեր մենյուին. Սննդակարգի մաքրման գործողությանն աջակցելու համար դուք պետք է ամեն օր խմեք առնվազն 2 լիտր ջուր:

Սննդակարգը չպետք է տևի 7 օրից ավելի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում