Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Այն սերտորեն կապված է ազգային մշակույթի հետ, խոհարարական արվեստի օրրանն է ու դրախտ խոհարարների համար: Նրա հռչակն ամբողջ աշխարհով մեկ նշանակում է, որ ֆրանսիացիները, անկախ կրթությունից և սոցիալական պատկանելությունից, երկար կարող են խոսել սննդի թեմայով: Խոհանոցը յուրաքանչյուր ֆրանսիացու առօրյայի հատուկ տարրն է, և բնավ պատահական չէ, որ հենց ֆրանսիացիներն են ստեղծել լավ վարվելակերպի (savoir-vivre) արվեստը:
Ինչպես մյուս ազգային խոհանոցները՝ ֆրանսիական խոհանոցը նույնպես հայտնի է քիմք շոյող իր ամադամ կերակուրներով: Ինչևէ, այն նաև ներառում է յուրահատուկ ուտեստներ, օրինակ` աղիքով ֆրանսիական նրբերշիկը: Այնուամենայնիվ, եթե ընտրելու լինենք ֆրանսիական խոհանոցի ամենաբնորոշ տարրը, ապա դա անկասկած կլինի բագետը: Ֆրանսիացիներին բնորոշ մոտեցումը հացին իհարկե ազդում է բագետի համբավի վրա: Այն ուղեկցում է համարյա բոլոր ճաշատեսակներին:
Էսկարգոն ֆրանսիական խոհանոցում իր համբավի համար պարտական է Անտուան Կարեմին` ՙՖրանսիական խոհանոցի արվեստը՚ աշխատության ստեղծողին: Այս փոքրիկ ոստրեները` պատրաստված կարագով, սխտորով և մաղադանոսի ճյուղերով, այնքան հայտնի դարձան, որ ստեղծվեցին էսկարգոյի հատուկ ափսեներ աքցաններով, որոնք թույլ են տալիս բռնել տաք խեցիները մինչ դրանց միջից պատառաքաղով հանում են ոստրեները: Էսկարգո սիրողները երբեմն չեն էլ գիտակցում, թե որքան բարդ է դրա պատրաստման ընթացքը, մինչև ափսեին հասնելը: Ոստրեները պետք է դիմանան 10-օրյա պասին, մինչև սննդի ողջ մնացորդը դուրս կգա նրանց օրգանիզմից: Հետո դրանք պարզաջրվում են, եռացվում ու նորից են եռացվում երեք անգամ: Երբ սառեցվում են, դրվում են մանրէազերծված խեցիների վրա, որոնք նախապես ծածկված են սխտորով կարագով, և արդեն կարող են մատուցվել ափսեի մեջ:
Ֆրանսիայի տարածաշրջանային անհավանական բազմազանությունը եղանակային ամենատարբեր պայմաններով, լանդշաֆտը և ընտանի կենդանիների ցեղատեսակների բազմազանությունն արտահայտված են պանրի տեսակների տպավորիչ քանակությամբ, որոնք 370-ն են: ԿԱխված արտադրության միջոցներից` կարող են նշվել հետևյալ տեսակները. թարմ պանիրները, փափուկ պանիրները` ծածկված սպիտակ բորբոսով, պանիրները, որոնց արտաքին թաղանթը հանվում է, կապույտ պանիրները, այծի պանիրները, հասած և չհասած սեղմած պանիրները: Պանիրը ֆրանսիական ճաշի հատուկ մասն է և այն մատուցվում է փայտից կտրելու տախտակի վրա լանչին կամ ճաշին: