Բոլորն ուզում են ունենալ գեղեցիկ մարմին և առողջ լինել: Ֆիտնեսի վարժությունները մեր երազանքներն իրականություն են դարձնում, սակայն պահանջում են ժամանակ ու ջանքեր: Երբ նստած ենք գրասեղանի մոտ, ոչինչ չենք կարող փոխել, բայց արժե գնալ մոտակա ֆիտնես ակումբը կամ մարզասրահը և սկսել փոխվել:
Բավականին դժվար է սահմանել "ֆիտնես" տերմինը
Կարող ենք այն բացատրել որպես "ֆիզիկական լավ վիճակ": Այն ապրելակերպ է, որտեղ միավորվում են առողջ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը: Մեթոդները ներկայացվել են պրոֆեսիոնալ մարզիկների կողմից և օգտագործվել ֆիտնես ակումբներում: Մարզումների տեսակը, որը համակցվում է ծանրություն բարձրացնելու աերոբիկայի վաժություններով և ճիշտ սննդակարգով կարող է կոչվել ֆիտնես:
Ինչ է ֆիտնես մարզումը
- Գործողությունները սկսվում և ավարտվում են աերոբիկայի վարժություններով: Սա կարող է ներառել հեծանվավազք, քայլք և այլն: Դրանք օգնում են օրգանիզմի ճարպերը նվազեցնել:
- Ուժային մարզումներ: Ձեր պահանջներին համապատասխանեցված վարժությունների խումբ: Ձեր մարզիչի օգնությամբ կարող եք աշխատել հատուկ մկանների վրա` դրանք զարգացնելու կամ ուղղելու համար:
- Սննդակարգը նպատակ ունի պահպանելու մարմնի ճիշտ քաշը:
Կարող եք հասնել արագ արդյունքի, եթե անհատական պարապմունքներ ունենաք և դրանք ուղղված լինեն ձեր հատուկ կարիքների վրա (նիհարացնել, ձևափոխել մարմինը, բոդի բիլդինգ):