Եկեք ծանոթանանք սուրճի բոլոր տեսակներին

08.04.2015

Էսպրեսսո

Սա ամենադասական սուրճի տեսակն է, որն առնչվում է իտալական խոհարարական ավանդույթի հետ: Էսպրեսսոն հանդիսանում է շատ սրճային խմիչքների հիմք: Խմիչքի մակերեսին յուղալի փրփուրի առկայությունը խոսում է դրա ճիշտ պատրաստված լինելու մասին: Դասական իտալական էսպրեսսո պետք է մատուցվի փոքր, գլանաձև բաժակներում:

Էսպրեսսո Lունգո

«Լունգո» նշանակում է «երկար», և սուրճը պատրաստվում է ավելի շատ ջրի քանակությամբ և ավելի երկար է եփվում, քան դասական էսպրեսսոն: Այն ավելի թույլ է, սակայն ավելի դառը համ ունի:

Կապուչինո

Սա չափազանց տարածված սուրճի տեսակ է, որը ստեղծվել է Կապուցին կարգի վարդապետների կողմից: Կապուչինոն մեղմ ըմպելիք է: Այն բաղկացած է հավասար չափով եփած էսպրեսսոյից, տաք կաթից և կաթի փրփուրից: Ըմպելիքի մակերեսին հաճախ ցանում են դարչին կամ քերած շոկոլադ:

Կաֆե Լատտե

Այս սուրճի անվանումը պարզապես նշանակում է սուրճ և կաթ: Կաֆե Լատտեն մատուցվում է ավելի երկար կամ լայն բաժակներում: Կաֆե լատտեն սովորաբար պատրաստվում է հետևյալ համադրությամբ՝ 1/3 էսպրեսսո և 2/3 կաթ:

Լատտե Մակիատտո

Լատտե Մակիատտոն իրենից ներկայացնում է սուրճի մեծ չափաբաժին, որը բաղկացած է երեք շերտից. ամենացածր շերտը կաթն է, միջինը՝ էսպրեսսոն, իսկ ամենաբարձրը՝ կաթի նուրբ փրփուրը: Այս տեսակի սուրճը սովորաբար մատուցվում է երկար բռնիչով գդալների հետ:

Մոկկա

Մոկկան Լատտեի տարբերակ է: Այն բաղկացած է 1/3 էսպրեսսոյից, 1/3 տաք կաթից և 1/3 մուգ կամ կաթնային շոկոլադից: Ի տարբերություն Լատտեի կամ Կապուչինոյի, Մոկկան փրփուր չի պարունակում: Այն հաճախ մատուցվում է հարած սերուցքով:

Եկեք ծանոթանանք սուրճի բոլոր տեսակներին

Ընտրե՛ք ձեր ամենասիրված սուրճի տեսակը և հաճելի ժամանակ անցկացրեք ձեր ընկերների հետ:

Ոգեշնչվե՛ք և կարդացե՛ք ավելին՝ Իտալական խոհանոց

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում