Հոլանդական խոհանոց

14.09.2009

Չնայած այն այդքան հայտնի չէ աշխարհում, որքան ֆրանսիականն ու իտալականը, սակայն այստեղ օգտագործվում են ճաշատեսակներ, որոնք հայտնի են և հեշտությամբ կարող են պատրաստվել:

Կանաչ ծովատառեխ

Հոլանդացիների օգտագործած ձկները հետևյալն են՝ ծովատառեխ, սկումբրիա, գայլաձուկ և ծովամթերքներ: Ավելի հաճախ նրանք պատրաստում են ծովատառեխի ֆիլեից ռուլետներ, կանաչ ծովատառեխ` մաատյես հարինգ, որն ուտվում է սոխով հում վիճակում, սկումբրիան հացի բուլկու մեջ` բրոոդյե մակրեել, ու նաև ապխտած գայլաձուկ` գերոոկտեպալինգ: Ձուկը նաև օրվա ավելի հագեցած հիմնական ճաշերի հիմքն է:
All you need to know about Dutch food

Հյուսիսային պարզություն

Հոլանդական խոհանոցում ձուկը և բանջարեղենն ամենակարևոր դերն են խաղում: Հյուսիսային խոհանոցին հատուկ է ճաշատեսակների ոչ մեծ տեսականանին: Այս խոհանոցի պարզության արմատները գնում են մինչև 20-րդ դարի սկիզբ, երբ Հոլանդիայում ստեղծվեցին տնային դպրոցները, որտեղ աղջիկները սովորում էին տնտեսություն վարելու նրբությունները: Այդ դպրոցներում պատրաստվող ճաշատեսակները պարզեցված էին և հիմա դրանք հոլանդական խոհանոցի հիմքն են:

Նարինջով բրենդի

Մենք կարող ենք նկատել հարևան երկրների՝ հատկապես գերմանական և սկանդինավյան խոհանոցների ազդեցությունը: Գերմանացիների նման` հոլանդացիները նույնպես սիրում են գարեջուր, հատկապես` լագեռ (թեթև գարեջուր): Այնպիսի ապրանքանիշերն, ինչպիսիք են Հեյնիկենը, Գրոլշն ու Ամստելը, բավականին հայտնի են նույնիսկ Հոլանդիայից դուրս: Թագավորական ընտանիքի տոնակատարությունների ժամանակ նարինջով մի անսովոր բրենդի է մատուցվում:

Traditional Dutch Recipes

Հոլանդական ապուրներ

Ավանդական ճաշատեսակները հեշտ են պատրաստվում և շատ բաղադրիչներ չեն պարունակում; Յուրաքանչյուր հոլանդացի սիրում է սներտ` շատ թանձր ապուր, ինչպես նաև հաթսփոթ` կարտոֆիլով, բանջարեղենով և ավելի շատ տավարի մսով պատրաստվող ուտեստ:
Համեստ սուրճ

Թեյի, սուրճի և այլ խմիչքների տեսակները կարևոր դեր են խաղում աղանդերի ուղեկցության մեջ: Թեյը և սուրճը Հոլանդիայում հայտնվել են բավականին վաղուց. դրանք բերվել են Հնդկաստոնում հոլանդական գաղութներից և անմիջապես հայտնի դարձել եվրոպական այլ երկրներում:

“Սուրճի ժամը” (koffietijd) Հոլանդիայում ընդմիջում է առավոտյան 10-11-ի և երեկոյան 7-8-ի հատվածում: Մի կանոն կա` “մի կտոր թխվածք մի բաժակի համար”, որը համարվում է հոլանդական խնայող բնավորության արդյունք: Հոլանդացիները սպիտակ սուրճը “սխալ” են համարում, նրանք միայն սև սուրճին են վերաբերվում որպես “իսկականի”: Հոլանդացիները նաև սիրում են անիսոնով տաք շոկոլադ ու կաթ:

Ըմպելիքների հետ ճաշակելու համար հոլանդացիներն ունեն տարբեր աղանդեր, ինչպես ափելգեբակն է (դարչինով խնձորի կարկանդակը), սպեկուլաասը (դարչինով փոքրիկ թխվածքաբլիթները), ստրուփվաֆլները (մեջտեղում թանձր օշարակով կլոր վաֆլիները) կամ պոֆերտյեները (փոքրիկ նրբաբլիթներ): Հետաքրքիր է, որ հոլանդական շատ քաղաքներում այսպիսի աղանդերը վաճառում են դրսում նրանց համար, ովքեր դրանք տանը պատրաստելու ժամանակ չունեն:

Կակաչներն ընդդեմ պանիրների

Ի՞նչ է Հոելանդիան առանց պանիրների: Գաուդան կամ էդամն աշխարհում ամենահայտնի հոլանդական արտադրանքն են, և միայն կակաչները կարող են մրցել նրանց ժողովրդականության հետ: Պանիրներն արտադրվում են ազգային անյուղ կաթից և հիմնականում լինում են շրջանաձև: Իսկական հոլանդական գաուդան պետք է հասունանա ավելի քան 12 ամիս, ինչը դրան ավելի թեթև ու հաճելի համ է տալիս: Իհարկե գաուդայի տարբեր տեսակներ կան, որոշները պատրաստ են ուտելու համար արդեն մի քանի շաբաթից, իսկ որոշները պետք է սպասեն շուրջ 7 տարի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում