Դիետիկ նախուտեստներ

30.11.2013

Մարդկանց մեծամասնությունը թույլ է տալիս արագ սննդի ընդունում ճաշի ժամերի միջև: Ընտրեք բնական նախուտեստներ` չիփսերի և շոկոլադե սալիկների փոխարեն: Այդ կերպ Դուք կապահովեք Ձեր օրգանիզմն ամենաանհրաժեշտ սննդանյութերով: Ստորև կգտնեք այն սննդամթերքների ցանկը, որոնք կարելի է օգտագործել, եթե զգում եք արագ սնվելու կարիք:

Գազար

Կերեք գազար, եթե ցանկանում եք բարելավել Ձեր մաշկի վիճակը. կանոնավոր կերպով գազար ուտելով՝ Ձեր մաշկը կստանա թուխ երանգ: Գազարն օգտակար է ստամոքսի համար, օգնում է պայքարել փորկապության, փքվածության դեմ: Ձմռանը կարող եք օգտագործել պահածոյացված կամ սառեցված գազար:

Խնձոր

Խնձորը հատկապես խորհուրդ է տրվում նիհարեցնող դիետաների դեպքում: Այն պարունակում է շատ մանրաթելեր, որոնք տալիս են հագեցվածության զգացողություն, ինչպես նաև լավացնում են մարսողությունը: Սակայն այն օգտագործելիս պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ, քանի որ խնձորն ունի բարձր կալորիականություն: Այն նաև պարունակում է կալցիում, օրգանական սիլիկոն և հիանալի ազդեցություն ունի մազերի և եղունգների վրա: Խնձորը ցանկալի է ուտել կեղևով, քանի որ սննդանյութերի մեծ մասը գտնվում է կեղևում:

Չամիչ

Խաղողի չորացված հատիկները հագեցնում են քաղցրավենիքի պահանջը՝ միաժամանակ ամրացնելով ոսկորները և մեզ պաշտպանելով օստեոպորոզից կալցիումի մեծ քանակության շնորհիվ: Ավելին, դրանք նպաստում են խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Եթե դուք ունեք մարսողական խնդիրներ կամ տառապում եք փորկապությամբ, ընդունեք մեկ բաժին չամիչ: Այն պետք չէ չարաշահել, քանի որ ունի բարձր կալորիականություն:

Արևածաղիկ

Արևածաղկի սերմերը սպիտակուցների արժեքավոր, ինչպես նաև սրտի համար օգտակար յուղերի աղբյուր է: Դրանց օգտագործումը խորհուրդ է տրվում գերլարվածության դեպքում, քանի որ պարունակում են մագնեզիում, որը կայունացնում է նյարդային համակարգը և նպաստում է մտքերի կենտրոնացմանը: Ցինկը և E վիտամինը, որոնք առկա են արևածաղկի սերմերում, մեծ ազդեցություն են թողնում մաշկի վրա:

Յոգուրտ

Մրգային յոգուրտների փոխարեն ընտրեք բնականը, այն պակաս կալորիական է: Ստուգեք, որպեսզի այն պարունակի պրոբիոտիկ բակտերիաներ, որոնք կնասպեն Ձեր իմունիտետի բարձրացմանը: Խուսափեք բազմազան բաղադրություն ունեցող յոգուրտներից: Այն պետք է պարունակի միայն կաթ և որոշ բակտերիաներ:

Փրփրացված բրնձե թխուկներ

Դրանք լինում են տարբեր համերի՝ աղի և քաղցր, սակայն մենք խորհուրդ չենք տալիս շոկոլադապատները: Բրնձե թխուկները հարուստ են մանրաթելերով, տալիս են հագեցվածության զգացողություն և մաքրում են օրգանիզմը տոքսիններից: Բրինձը, որից պատրաստված են թխուկները, պարունակում է մագնեզիում, որը հանգստացնում է նյարդային համակարգը: Դրանք կարող են փոխարինել հացին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում