Դիետա սրտի համար

20.12.2013

Խոլեստերին` սրտի թշնամին

Մեր օրգանիզմն իր խոլեստերինի մեծ մասը ստանում է սննդի միջոցով: Զարկերակների պատերին առաջանում են նստվածքներ, որոնք կարող են բերել դրանց կարծրացման, կորոնար հիվանդության կամ բարձր ճնշման: Այդ պատճառով ֆիզիկական ակտիվությունը և ճիշտ դիետան կարևոր դեր են խաղում մեր առօրյա կյանքում:

Սննդամթերքներ, որոնք օգտակար են սրտի համար

  • Միրգ և բանջարեղեն՝ օրական 5 անգամ: Մեր ամենօրյա ճաշացանկում պետք է լինեն առնվազն կես կիլոգրամ մրգեր և բանջարեղեն: Դրանք ոչ միայն հարուստ են մանրաթելերով, այլև պարունակում են հակաօքսիդանտներ (բետա-կարոտին, C և E վիտամիններ): Դրանք նաև պարունակում են ֆոլաթթու և B խմբի վիտամիններ, որոնք չեզոքացնում են զարկերակների կարծրացման բերող նյութերը: Ամենաօգտակարը կանաչատերև բանջարեղենն և ցիտրուսային մրգերն են:
  • Ցածր յուղայնությամբ կաթնամթերքներ՝ օրական 3–4 անգամ: Կաթը, յոգուրտը և կաթնաշոռը կալցիումի հիանալի աղբյուրներ են, որոնք նպաստում են ճարպային հյուսվածքների այրմանը և մարմնի ճիշտ քաշի պահպանմանը՝ կարևոր դեր խաղալով սրտային հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներում:
  • Անյուղ միս՝ շաբաթական 3–4 անգամ: Տավարի, խոզի և գառան միսը պարունակում է սիալաթթու, որը հիմնականում հեռացվում է օրգանիզմից, սական դրա որոշ մասը կարող է մտնել բջիջների մեջ՝ հատկապես արյունատար անոթների բջիջների՝ հանգեցնելով սրտանոթային հիվանդությունների: Այդ պատճառով ավելի լավ է խուսափել այսպիսի մսերից և ուտել անյուղ միս, օրինակ՝ հավի միս:
  • Հացահատիկներ՝ օրական 4–5 անգամ: Սրանք կարող են լինել անմաղ ալյուրից պատրաստված սննդամթերքները, ինչպես օրինակ տարեկանի, վարսակի հացը, շագանակագույն բրինձը, մյուսլին և վարսակի հացը, քանի որ դրանք հարուստ են մանրաթելերով: Մանրաթելերը արյան միջից կլանում են խոլեստերինը և կանխարգելում են դրա կլանումն օրգանիզմի կողմից:
  • Յուղոտ ծովային ուտեստներ՝ շաբաթական 3 անգամ: Սաղմոնի միսը, թունան և սարդինաները հարուստ են օմեգա-3 խմբի ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են տրիգլիցերիդի մակարդակը արյան մեջ և ունեն հակաթրոմբային հատկություններ: Ցանկալի է ուտել ջեռոցում եփած կամ գրիլի վրա տապակած ձուկ, պաքսիմատի փոխարեն օգտագործել վուշի սերմեր, որոնք նույնպես պարունակում են կարևոր ճարպաթթուներ:

Ինչն է վնասակար և ինչպես օգնեք ինքներդ Ձեզ

Սիրտը լարվում է անբավարար ֆիզիկական ակտիվության և խոլեստերինով հարուստ սննդակարգի պատճառով: Սրտի վիճակը նաև վատթարանում է ծխելու և այլ վնասակար սովորությունների պատճառով: Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դիաբետը, ճարպակալումը, նույնիսկ գրիպը և դեպրեսիան, կարող են թուլացնել սիրտը: Հատուկ դիետաների անցնելը մեզ չի տա ապշեցուցիչ արդյունքներ, սակայն առողջ կենսակերպի համադրությամբ, այն մեծապես կազդի մեր արյունատար համակարգի վրա: Մենք պետք է հիշենք զարկերակների կարծրացման մասին, որը սրտի հիվանդությունների պատճառներից մեկն է, զարգանում է երկար ժամանակի ընթացքում, դանդաղորեն և հաճախ առանց որևէ տեսանելի ախտանիշների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում