Սննդակարգ հղի կանանց համար

14.09.2009
Պտղի համար ամենակարևորը հետևյալ սննդային տարրերն են՝ ֆոլիաթթու, երկաթ, իոն, ցինկ և անփոխարինելի ճարպային թթուներ: Այս տարրերը պետք է ստանալ ճիշտ չափաբաժնով սնունդի հետ միասին: Սննդակարգային սխալները հղի և կրծքով կերակրող կանանց մոտ ի հայտ են գալիս, երբ նրանց օրգանիզմը չի ստանում այս տարրերի ճիշտ քանակությունը:

Իմանալ՝ ինչ ուտել

Այն կանայք, ովքեր ցանկանում են մայր դառնալ, պետք է իմանան պատշաճ սնվելու սկզբունքները:
what should pregnant women not eat during pregnancy
Մենք ցանկանում ենք տալ ձեզ մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել սննդակարգի բացասական արդյունքից և կհամապատասխանեցնեն այն ձեր կարիքներին.

Զանազանված ուտեստներ: Չկա որևիցե մթերք, որը կներառի բոլոր սննդարար տարրերը (դրանք շուրջ 60-ն են). որքան մեծ է մեր կերած ճաշատեսակների ցանկը, այնքան օգտակար է դա մեր առողջության համար:

Միայն ամբողջական հատիկով հաց: Ամբողջական հատիկով տարեկանի հացն իր մեջ 3-5 անգամ ավելի շատ հանքային նյութեր է պարունակում, քան սպիտակ հացը. այն նաև հարուստ է վիտամիններով և սննդային մանրաթելերով:

Սննդակարգում երկաթի կրկնակի քանակ: Հղի կինը պետք է ուտի միս, թռչնամիս կամ ապխտած միս օրական երկու անգամ (խորհուրդ է տրվում ցածր յուղայնությամբ տեսակը): Խորհուրդ է տրվում ամեն ճաշելուց հետո ուտել բանջարեղեն կամ մրգեր, որոնք հարուստ են վիտամին C-ով, ինչը նպաստում է երկաթի յուրացմանը:

Ձկնեղենը պարտադիր է: Այն թանկարժեք սպիտակուցի մեծ աղբյուր է:

Հում բանջարեղենով աղցանի համար բուսական յուղ – օրական ամենաքիչը մեկ գդալ: Այն պարունակում է չհագեցած ճարպային թթուներ, որոնք անհրաժեշտ են հղիության նորմալ ընթացքի համար:

Բարձրացնել կաթի և կաթնամթերքի քանակը: Դրանք շատ կարևոր են թե՛ կնոջ, և թե՛ երեխայի համար, քանի որ պարունակում են կալցիում, վիտամին B2, B12 և բարձրարժեք սպիտակուց: Ցածր յուղայնությամբ մթերքները հեշտացնում են օրգանիզմի ճիշտ քաշի պահպանումը:

• Նվազագույնը 1կգ բանջարեղեն և մրգեր օրական, սրանք վիտամինների և միներալների լավագույն աղբյուրն են:

Արգելք ալկոհոլի վրա, թունդ սուրճի և ծխախոտի կրճատում: Թմրանյութերը նույնպես արգելված են: Դրանք բարձրացնում են վիժման ռիսկը և կարող են վնասել պտղին:

what can pregnant women eat during pregnancy

Զանազանումը հիմքում

Սննդի զանազանումը և տարբեր տեսակների մթերքների օգտագործումը մեծապես նվազեցնում է սննդային տարրերի պակասորդի ռիսկը:

Այս ընթացքում վիտամինների և միներալների պահանջը զգալիորեն աճում է, ընդհուպ մինչև 50-100%: Սակայն սննդի օրական ընդունման կալորիական արժեքն աճում է ընդհամենը 300 կկալ:
Շատ կանայք հետևում են իրենց կառուցվածքին, կիրառելով նիհարեցնող սննդակարգերի տարբեր տեսակներ՝ հաճախ վատ բալանսավորված, դա բերում է սննդարար տարրերի նվազեցմանը:
Հղի կինը պետք է բավարարի ոչ միայն իր սեփական սննդային կարիքները, այլ նաև իր արգանդում զարգացող պտղի կարիքները: Ահա թե ինչու չպետք է մոռանաք օգտագործել զանազան ուտելիքներ, որոնք հարուստ են բնական մթերքներով Ձեր սեփական և Ձեր երեխայի առողջության համար:

Ճաշացանկ

Նախաճաշ.
Նախաճաշի շիլա կաթով, ամբողջական հատիկով 2 կլոր հաց, երկու շերտ անյուղ խոզապուխտ, լոլիկով, սոխով և ձիթապտղի յուղով աղցան, կիտրոնով թեյ
Լանչ.
Շոգեխաշած սաղմոն, գազարով սալաթ, խաշած կարտոֆիլ, թուրինջի հյութ
Ճաշ.
Մրգային աղցան, ամբողջական հատիկներով հացը նարնջի ջեմով, յոգուրտ, կիտրոնով թեյ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում