Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Բուլղարական պղպեղը կտրտում ենք բարակ շերտերի: Վերցնում ենք Bonduelle-ի երիտասարդ գազարը և կտրատում փոքր խորանարդիկների տեսքով: Սոխը կտրատում ենք կիսաշրջանաձև, իսկ սխտորը՝ մանր կտորներով:
Տապակում ենք սոխը՝ մինչև թափանցիկ դառնալը, ավելացնում գազար և պղպեղ և տապակում ենք ամենը ևս մի քանի րոպե: Միևնույն ժամանակ պատրաստում ենք արևելյան արիշտան կամ սպագետտին: Լավ խառնում ենք մեր բանջարեղենը և ավելացնում արիշտան: Ավելացնում ենք սխտոր և լոբի: Տապակում ենք ևս 5 րոպե՝ ավելացնելով սոյայի սոուս, աղ, սև կամ կարմիր պղպեղ: Մատուցում ենք տաք վիճակում և վայելում ենք համեղ և առողջարար տապակած արիշտան՝ բանջարեղենով: