Ճապոնական սնունդ` հյուրասիրեք ձեզ ծագող արևով

05.10.2013

Ճապոնական սնունդ

Մի բան, որ ճապոնական սննդին այնքան յուրահատուկ ու էկզոտիկ համ ու տեսք է տալիս... գուշակեք՝ ի՞նչն է: Հավատում եք թե ոչ, բայց համեմունքներն այստեղ շատ քիչ կապ ունեն:
Ճապոնացիները շատ այլ բուդդիստների նման ավելի շատ գնահատում են հողից, քան արոտավայրերից ստացված ուտելիքը: Ամենակարևորը`նրանք ամեն ինչից վեր դասում են պարզությունն ու բնական համը: Բնական համն է, որ ստեղծում է իսկական ճապոնական ուտելիք և ձեզ փոխանցում ծագող արևի շողերից ջերմանալու լիակատար զգացողություն: Ոչ ոք չի կարող պատկերացնել երեկոն ճապոնական ռեստորանում առանց լոլիկի, սմբուկի, ցուկկինիի, կանաչ լոբու, սպանախի, սոխի, կարտոֆիլի և այլն:

Առողջ խոհանոց

Պատահական չէ, որ ճապոնացիները աշխարհի ամենաերկարակյաց ազգն են: Նրանք շատ ավելի քիչ են հակված գիրության, քան մյուս ազգերը: Հավատում եք, թե ոչ, բայց դա միայն ճապոնական սննդի, այդ ազգի կողմից առողջ սննդի բարձր գնահատման և բնական համերի հանդեպ ունեցած նրանց սիրո շնորհիվ է: Որոշ ճապոնացիներ կարծում են, որ եվրոպացիներն անհոգի արարածներ են, քանի որ միս են ուտում, և հավատում են, որ միսը տանում է թե նրանց հոգին, թե առողջությունը:
Այնուամենայնիվ, նրանք իրականում չեն արհամարհում մսակեր ազգերին և միս են օգտագործում նաև իրենց առողջ խոհանոցում: Բացառություն չէ ճապոնական սննդի այնպիսի տարածված օրինակն, ինչպիսին սուշին է, որը երբեք չի մատուցվում առանց լավ եփված խրթխրթան բանջարեղենի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում