Որքա՞ն կալորիաներ է ներառում ճաշը: Ո՞րն է ինձ համար ճիշտ քաշը: Արդյո՞ք իմ սնդդակարգը բավականաչափ սննդարար է: Որքա՞ն հաճախ ենք ինքենրս մեզ տալիս այս հարցերը: Հնարավոր է, որ դա ամեն օր է պատահում, կամ երբ հետևում ենք սննդակարգի, կամ նույնիսկ երբ ճաշ ենք պատրաստում: Կալորիաները հաշվելու համար, կարող ենք թուղթ ու գրիչ վեչցնել, նստել ու փորձել ինչ-որ խորհրդավոր հաշվարկներ անել: Այնուամենայնիվ, որքանո՞վ է հեշտ հաշվիչ օգտագործելը: Դա` իր աշխատելու ձևով համարյա թե կռահողական է: Պարզապես ներմուծում ես անհրաժեշտ տվյալները և ստանում արդյունքներն առանց ժամանակ կորցնելու...
Առաջարկում ենք Ձեզ օգտագործել այս կայքի հաշվիչները:Կալորիաների հաշվիչ
Ձեզ հետաքրքրում է, թե որքա՞ն կալորիա կա մի ուտեստում, ամբողջ ճաշում, թե ողջ օրվա ճաշացանկում: Մտածում եք՝ ի՞նչ ուտել, ինչքա՞ն ուտել, և չնայած վայելում եք լավ առողջություն և կատարյալ կազմվածք: Մեր հաշվիչի միջոցով, կարող եք տեսնել, թե քանի կալորիա և հիմնական սնուցիչներ կան ձեր պատրաստած կերակուրներում: Կալորիաների հաշվիչը պլանավորում է ոչ միայն մի որոշակի
կերակուրը, այն նաև կարող է պլանավորել Ձեր
օրվա կամ
ամբողջ շաբաթվա ճաշացանկը:Այնտեղ կան
1000-ից ավելի մթերքներ, բաղադրիչներ, ճաշատեսակներ և ճաշացանկեր:Ստուգեք, թե քանի կալորիա կա ձեր ուտելիքում:
ՄՔԻ (BMI-Մարմնի Քաշի Ինդեքսի) հաշվիչ
Եթե չգիտեք`
ճիշտ քաշ ունեք, թե ոչ, օգտագործեք մեր BMI հաշվիչը: Այն կհաշվի Ձեր ճիշտ ՄՔԻ-ն՝ թույլ տալով գնահատել ձեր
մարմնի ճարպային հյուսվածքները: Այն ցույց կտա, թե արդյոք Ձեր քաշը
նորմայի մեջ է, թե ոչ:Սա օգտակար հուշում կլինի, եթե նորմայից որոշակի շեղումներ լինեն: Եթե ՄՔԻ-ն ցույց է տալիս, որ Ձեր քաշը պակաս է, լավ կլինի անցնեք ավելի կալորիական սննդակարգի: Հակառակ դեպքում, եթե Ձեր քաշն ավել է, սահմանափակեք կալորիաները և փոխեք ձեր ապրոլակերպը, ինչը կարող է նույնիսկ փրկել ձեր կյանքը:ՄՔԻ-ն իմանալը նաև օգնում է որոշել ավելորդ քաշի հետ կապված
հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են՝ աթերոսկլերոզը, շաքարախտը, հիպերտոնիան, սրտի կաթվածը կամ իշեմիկ հիվանդությունները:Հաշվիր քո ՄՔԻ-ն
Կալորիաների օրական պահանջը
Գիտե՞ք, թե օրական որքան կալորիա է անհրաժեշտ Ձեզ, հիմնական մարսողության արդյունքում կորցրած էներգիան վերականգնելու համար: Մյուս կողմից, ինչպիսի՞ ֆիզիկական վարժություններ պետք է անեք և որքա՞ն հաճախ պետք է մարզվեք:Երբ մեր օրգանիզմն ապահովում ենք սննդի այն ճիշտ չափաքանակով, ինչը բավարար է մեր օրական էներգիայի պահանջների համար, բայց սահմանը չենք անցնում, պահպանում ենք նույն քաշը և մարմնի ճիշտ զանգվածը:Մինչ սննդակարգն ընտրելը պետք է որոշենք մեր օրական էներգիայի պահանջը` կախված անհատական նյութափոխանակությունից, մարմնի քաշից, հասակից, տարիքից, սեռից և ֆիզիկական ակտիվության աստիճանից: Էներգիայի պահանջը մեզ մոտ ավելանում է, երբ ինտենսիվ զբաղվում ենք սպորտով, ինչպես նաև երբ մեծանում ու զարգանում ենք: Հղի և կերակրող կանայք, ինչպես նաև հետծննդյան վիճակում գտնվողները, էներգիայի ավելի մեծ պաշարի կարիք ունեն:
Ուշադրություն. Հաշվիչը նախատեսված է միայն չափահասների համար (>18)Ստուգեք, թե օրական որքան կալորիա է ձեզ հարկավոր:
ԳԿՀ - (WHR-Գոտկատեղ-կոնք հարաբերակցություն)
Սա մեր ամբողջ օրգանիզմում ճարպային հանգույցների բաշխման հարաբերակցությունն է: ԳԿՀ-ի իմացությունը թույլ է տալիս որոշելու ճարպերի բաշխումը մեր օրգանիզմում, նաև մարմնի ուրվագծի և գիրության տեսակը: Հաշվիչի այս տեսակն այն մարդկանց համար է, ում ՄՔԻ-ն 25-ից բարձր է, ավելորդ քաշ ունեն կամ գեր են: Եթե Ձեր ՄՔԻ-ն նորմայի մեջ է, մի կիրառեք այս հաշվիչը, քանի որ արդյունքները սխալ կլինեն: Նաև հիշեք, որ հղի կանայք չպետք է օգտագործեն ԳԿՀ-ն:Ձեր ԳԿՀ-ն մեր հաշվիչում: