Բալանսավորված սննդակարգով կարող եք քաշ կորցնել առանց սովի մատնվելու

01.07.2013

Բալանսավորված սննդակարգ

Բոլորը գիտեն, որ սովի մատնող սննդակարգերը ցանկալի արդյունքի չեն հանգեցնում, քանի որ նորմալ սննդակարգի վերադառնալուց հետո այդքան դժվարությամբ կորցրած քաշը վերականգնվում է՝ երբեմն նաև ավելանում:

Սա թույլ չտալու համար պետք է սովորենք, թե ինչպես քաշ կորցնել առանց սոված մնալու`բալանսավորված սննդակարգով և առողջ սննդով: Ի՞նչ մթերքներ է ներառում առողջ սննդակարգը: Ահա մի քանի մթերք, որոնք օգնում են մեզ կորցնել քաշ.

  • Հավի միսն ամենաքիչ յուղայինն է. այն կարող եք օգտագործել առանց վախենալու, որ ավելորդ կիլոգրամներ կհավաքեք:
  • Որոշ կաթնամթերքներ, ինչպես կաթնաշոռը, բնական յոգուրտը (մածունը), նույնպես նպաստում են քաշը կորցնելու ընթացքին՝ հատկապես եթե յուղազրկված են: Պանրային մթերքները քաշ կորցնելու համար հարմար չեն:
  • Մրգերը հատուկ հատկություններ ունեն, որ օգնում են քաշ կորցնելուն:
  • Դարչինը, մեղրը և խնձորի քացախը նույնպես հզոր օգնություն են քաշ կորցնելու համար:

Կարիք չկա սովի մատնվելու մի քանի կիլոգրամ կորցնելու համար: Սա հնարավոր է անել նաև քաշի արդյունավետ կորուստ առաջացնող մթերքներով հարուստ բալանսավորված և առողջ սննդակարգի միջոցով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում