Այլևս ոչ մի jo-jo էֆեկտով սննդակարգ

14.09.2009

Ինչ է jo-jo էֆեկտը

Երբ մենք սննդակարգի մեջ ենք, ավելի քիչ կալորիաներ ենք այրում, սակայն մեր մարսողական համակարգն ավելի շատ է աշխատում: Կալորիաների ընդունման հանկարծակի նվազեցումը հանգեցնում է նրան, որ մեր ճարպային և մկանային հանգույցներն այրվեն. այն նաև դանդաղեցնում է հիմնական նյութափոխանակությունը: Հաջողությունը, որ մենք սկզբից նկատում ենք, պատրանք է, քանի որ դա հիմնականում հանգույցների միջև եղած ջրի կորստից է լինում: Երբ մենք ավարտում ենք սննդակարգի պահպանումը, մեր օրգանիզմը հանկարծակիորեն վերականգնում է ճարպային հանգույցները, նաև այն տեղերում, որտեղ նախկինում մկաններ էին: Օրգանիզմն արագ է համակերպվում կալորիաների սակավ ընկալմանը, սակայն սննդակարգի վերջում նյութափոխանակությունն այդքան արագ չի վերականգնվում:

Զգուշացեք ածխաջրերից

Մարդիկ, ովքեր սիրում են ածխաջրեր, հակված են վերականգնելու այն ողջ քաշը, որ կորցրել էին սննդակարգի վերջում: Ածխաջրերով հարուստ մթերքների օրական օգտագործումը բարձրացնում է ախորժակը և հանգեցնում գիրության:

jojo effect... Get through today by eating well, drinking alot of water and exercising.

Վերը նշված հանգամանքների պատճառով, յուրաքանչյուր այլ սննդակարգ հաջողության շատ քիչ հնարավորություններ ունի, եթե նյութափոխանակությունը դանդաղում է և այլևս այրելու ճարպային հանգույց չկա:


Այս սննդակարգը կիրառելու մի քանի ակնարկներ.
Եթե սահմանափակեք ածխաջրերի ընդունումը՝ օրական մեկ անգամ ճաշելով, ապա հնարավորություն կա, որ կնվազեցնեք սովի զգացումը և քաշ կկորցնեք: Երկու շաբաթվա ընթացքում օրական կերեք երկու անգամ, և մեկ անգամ էլ "պարգևատրեք" ձեզ: Սա կարող է լինել նախաճաշ, լանչ կամ ճաշ:

Jojo Effecs after weight reduction by physical activity

Ինչպես կարելի է խուսափել jo-jo էֆեկտից

Սննդակարգը պետք է լինի լավ պլանավորված և տևի մի քանի շաբաթ: 1կգ ճարպային հանգույցը մոտավորապես 7000կկալ է: Jo-jo էֆեկտից խուսափելու համար պետք է բարձրացնեք նյութափոխանակությունը յուրաքանչյուր 3-4 շաբաթը մեկ` բարձրացնելով կալորիաների քանակը:

Ճաշերը սովորաբար պետք է ներառեն ածխաջրերի նվազագույն քանակ, օրինակ` 115-150գ միս կամ ձուկ, 60-90գ պանիր և 2 միջին ափսեով բանջարեղեն կամ հազար: Այս ճաշը հագեցնում է քաղցը և կարգավորում ինսուլինի մակարդակը: Սա պարգևոտրման ճաշն է` առողջապես բալանսավորված և ածխաջրերով:

Ճաշացանկի նմուշ

Նախաճաշ.
Մեկ միջին հաց
Ճաշ.
Մարինացված հավի կրծքամիս կանաչեղենով և հազար: Կիտրոնի պուդինգ և սառը թեյ
Ընթրիք.
"Պարգևատրման" ճաշերից մեկը` կարող եք երես տալ ձեզ և պատրաստել ձեր սիրելի ճաշատեսակներից մեկը:

Նվազեցնելով ածխաջրերի ընդունումը ձեր սննդակարգում՝ դուք կկորցնեք քաշը դանդաղ, բայց աստիճանաբար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում