Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Ասիական խոհանոցներով ճամփորդությունն իրոք ապշեցուցիչ է: Ասիական խոհանոցը հիմնվում է յուրաքանչյուր երկրում գոյություն ունեցող սովորույթների, բաղադրիչների բազմազանության, համերի և ցնցող բույրերի անսովոր համադրության վրա: Ասիայի շատ կրոնների ավանդույթները շատ նշանակալից են, քանի որ այն ենթադրում է, որ ուտելիքը ոչ միայն մարմինն է սնուցում, այլ նաև հոգին: Այս խոհանոցի աննկարագրելի համը գալիս է նրանից, որ այն մեծագույն դինաստիաների թագավորական սեղաններից է “իջել”:
Ամենահայտնի ասիական խոհանոցներից մեկը չինականն է, ավելի ճիշտ՝ Կանտոն խոհանոցը: Չինական խոհանոցում իշխող բաղադրիչներն են՝ բրինձը, բանջարեղենը և սոյան: Միսն ու ձուկն այստեղ այնքան չեն օգտագործվում որքան այլ խոհանոցներում:
Չինական խոհանոցը ներառում է տարածաշրջանային բոլոր խոհանոցները: Չինական ուտելիքներ մատուցող աշխարհի խոհանոցները հիմնականում առաջարկում են Կանտոն խոհանոցը: Սա գալիս է նրանից, որ կանտոններն ամբողջ աշխարհում ամենահաճախն են ռեստորան բացում: Նրանց շնորհիվ յուրաքանչյուրը կարող է ստուգել այն հայտնի ասացվածքի իմաստը, որը նկարագրում է այս խոհանոցի բազմազանությունը, «Կանտոններն ուտում են այն ամենն ինչ ունի երկու ոտք՝ բացի մարդկանցից, այն ամենն ինչ ունի չորս ոտք՝ բացի սեղաններից, և այն ամենն ինչ ունի երկու թև՝ բացի օդանավերից»:
Ճապոնիային հատուկ ճաշատեսակը կոչվում է բենտո: Այս անվան տակ թաքնված է մի ուղղանկյուն տուփ փոքրիկ բաժիններով, որոնց մեջ գեղեցիկ և մանրակրկիտ ձևով դասավորված են տարբեր սառը ուտեստներ: Ճաշատեսակները կարող են լինել. սուշի, բրինձ, եփած ձուկ, սոուսով բանջարեղեն, մրգի կտորներ: Բենտոն մատուցվում է պիկնիկի ժամանակ, ճամփորդելիս, այն նաև արագ սննդի դեր է կատարում: Ըստ ավանդույթի`կինը պատրաստում է բենտոն, որպեսզի իր ամուսինն այն իր հետ աշխատանքի տանի: